f

Անկախ

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ


Ապրիլի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50 ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 3 շենքի բակում  Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Լևոն Թ․-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել  «Ալավերդի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ կնոջ՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Իսկուհի Մ․-ի ուղեկցությամբ, «կրծքամսի կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Լևոն  Թ․-ն, ով վնասվածքները ստացել է նույն օրը, իրենց ավտոտնակի մոտ դանակահարվելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը  ժամը 08։45-ի սահմաններում  Արմեն Ս․-ն, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ, գտնվելով հոգեկան ագրեսիվ վիճակում  նշված շենքի բակում գտնվող Լևոն Թ․-ի կողմից շահագործվող ավտոտնակում անհիմն դանակով հարձակվել է վերջինիս վրա՝ ցանկանալով սպանել:

Լևոն Թ․-ն դիմադրել է, սակայն Արմեն Ս․-ն ձեռքի դանակով  շուրջ 15 անգամ հարվածներ է հասցրել Լևոն Թ․-ն մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ընթացքում  նշված միջադեպին միջամտել են Լևոն Թ․-ի հայրը` 65-ամյա Գագիկ Թ․-ն, կինը՝  Ի.Մ․-ն, և 15-ամյա որդին:

Ոմն Վահեն և Տիգրանը պահել են Արմեն Ս․-ի ձեռքերը, որ չսպանի Լևոն Թ․-ին, որի ժամանակ 15-ամյա Գ.Թ․-ն փորձելով Արմեն Ս․-ի ձեռքից խլել դանակը վնասել է իր ձեռքը, ինչից հետո Արմեն Ս․-ն դիմել է փախուստի:

Ոստիկանների դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել Արմեն Ս․-ն, ով ձերբակալվել և մարմնի վրա վնասվածքների առկայության պառճառով, բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Ալավերդու» բժշկական կենտրոն, որտեղից հաղորդում է ստացվել, որ վերջինիս վրա առկա են «Գլխի ճակատային շրջանի սալջարդ վերքեր, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, աջ գոտկային շրջանի քերծվածք, աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծվածք, աջ ձեռնաթաթի քերծվածք, աջ ծնկահոդի առաջնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-ծակած վերք» վնասվածքներ, ով հայտնել է, որ դրանք ստացել է նշված շենքի բակում վերոնշյալ վիճաբանության ժամանակ՝ Լևոն Թ․-ի կողմից դանակահարվելու հետևանքով:

Կայքի տեղեկություններով՝ Լևոն Թ․-ն աշխատում է «Արդշին բանկ» ՓԲԸ Ալավերդու մասնաճյուղում, որպես ոսկերիչ փորձագետ։

Դանակահարություն Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին