f

Անկախ

Ամենավտանգավորը իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ տարվող պատերազմն է


Ապրիլի 13-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ Սուրեն Պետրոսյանը իր խորին երախտագիտությունը հայտնեց Ոսկեպար գյուղի բնակիչներին իրենց բացառիկ ջերմ ընդունելության արժանացնելու համար։

Սուրեն Պետրոսյանը նշեց. «Դա մեզ համար, ոչ միայն պատիվ է, այլև բարձրագույն պատասխանատվություն: Մենք եկանք այստեղ ոսկեպարցիներին աջակցելու համար, սակայն այնպես ստացվեց, որ ոսկեպարցիները մեզ ավելի շատ աջակցեցին:

Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է մեզ վախեցնում և սարսափեցնում են պատերազմով: Ասելով, որ եթե չհանձնենք և չհանձնվենք, ապա կլինի պատերազմ: Եվ սա արդեն երկար ժամանակ է, որից առաջին հայացքից, դեռևս ելք չենք գտնում: Շատերը սակայն, նաև  համոզված են, որ միակողմանի զիջմամբ և նվաստացմանը համակերպվելով հնարավոր է խուսափել պատերազմից»:

Ըստ Սուրեն Պետրոսյանի, խնդիրն այստեղ ամենեվին այլ է:

«Մեզնից շատերը, կամ գրեթե բոլորը ասելով պատերազմ հասկանում և պատկերացնում են միայն ռազմական գործողություններ, այնինչ ռազմական գործողությունները պատերազմի ընդամենը մի տեսակ է: Այն էլ ոչ ամենևին  ամենասարսափելին և մահաբերը: Բանն այն է, որ պատերազմներից ամենասարսափելին և ամենամահաբերը արդեն իսկ մեզ հայտարարված է մեր ներսից սեփական իշխանության կողմից:

Բոլոր սրբությունների արժեզրկումը, ամբողջ ազգի հոգեբանական տեռորի ենթարկելը, անօգնականության և անզորության սերմանումը, պարտվածի հոգեբանության պարտադրումը, խեղճի հոգեբանության պարտադրումը, մի ամբողջ ազգի պատմությունից, արժամապատվությունից, ինքնությունից զրկումը: Ասացեք խնդրեմ, կա ավելի մահաբեր և սարսափելի պատերազմ քան այն է, որը հայտարարված է: Իհարկե ոչ: Հետևաբար, չի կարելի խուսափել այն պատերազմից, որն արդեն իսկ հայտարարված է:

Այն հնարավոր է միայն հասցնել իր հաղթական ավարտին:

Իմ խնդրանքն ու հորդորն է խուսափել այս իշխանության մանիպուլացիաներից, որ մեր գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի:

Մեր գործողություններն այլևս միայն, մեր նկատմամբ հայտարարված պատերազմը իր հաղթական ավարտին հասցնելուն է միտված: Այդ գործողությունները սկսվել են այստեղից, մարտի 18-ին, երբ իշխանության ներկայացուցիչները ահաբեկելով, կամ փորձելով ահաբեկել ոսկեպարցիներին, խոստանալով, որ իրենց վրա պատերազմ կբերեն, որ դրան կմասնակցի, ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Պակիստանը: Տեսանք արդյունքն ինչ եղավ: Ահաբեկվեցին, ոչ թե ոսկեպարցիները, այլ սարսափեց իշխանությունը:

Այսօր անգամ իշխանության պատգամավորները չեն կարողանում մուտք գործել Ոսկեպար:

Այսօր այլևս մեր հասարակությունում կա հավաքական երկու խորհրդանիշ: Մի հավաքական խորհրդանիշը ներկայացնում է իշխանությունը, որը պարտության, նվաստացման և ստորացման խորհրդանիշն է: Մյուս հավաքական խորհրդանիշը ոսկեպարցին է, որը պայքարի և հաղթանակի խորհրդանիշն է: Յուրաքանչյուրիցս է կախված, թե որ կողմ կլինի մեր ընտրությունը:

Մենք կընտրենք պարտվածը նվաստացածը և ստորացվածը, թե պայքարն ու հաղթանակը»,- ասել է Պետրոսյանը:

Ոսկեպար գյուղ Սուրեն Պետրոսյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին