f

Անկախ

Ղազախստանում մարտի սկզբից ավելի քան 102 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով


Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի սկզբից 102 հազար 328 մարդ է տարհանել ջրհեղեղի գոտիներից։ Այդ մասին ապրիլի 13-ի ճեպազրույցում հայտնել է երկրի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական ստորաբաժանումների կոմիտեի ավագ սպա Սայպաշ Յերասիլը։

Նա մանրամասնել է, որ ջրհեղեղի սկզբից ի վեր տարհանվել է 102 հազար 328 մարդ, այդ թվում՝ 37 հազար 537 երեխա։ 6757 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, իսկ 10 հազար 120-ը վերադարձել է տուն։ Տարբեր տարածքներից դուրս է մղվել ավելի քան 9,1 մլն խմ հալոցքային ջուր, տեղադրվել է շուրջ 1,7 մլն պարկ ավազ և 1,2 մլն տոննա իներտ նյութ։

Նշվել է, որ երկրի տարբեր մարզերում շարունակում են հեղեղված մնալ մոտ 4 հազար մասնավոր բնակելի տներ, շուրջ 2 հազար բակային տարածք և ամառանոց։

Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 35 հազար 551 մարդ, 3557 միավոր տեխնիկա, 750 ջրի պոմպային սարքավորում, 214 լողամիջոց և 14 ինքնաթիռ։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ներկայիս ջրհեղեղները երկրում ամենամեծն են՝ ավելի քան 80 տարիների ընթացքում։

 

Աշխարհում Միջին Ասիա Ղազախստան ուժգին ջրհեղեղներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին