f

Անկախ

Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ԱԺ-ին պետք է ներկայացվի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջ. Անանյան


Ռազմավարական այլընտրանքային օրակարգի ձևավորման և գործողությունների կոնկրետ ծրագրի շուրջ քաղաքական համախմբման անհրաժեշտությունը վերջին ժամանակներում դարձել է ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական դիսկուրսի հրատապ խնդիր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Քաղաքական համախմբումը, ըստ էության, իրենից ներկայացնում է Հայաստանի հանրությանն ու ժողովրդին այլընտրանքային օրակարգ ներկայացնելու և այն իրագործելու համար անհապաղ իշխանափոխություն նախաձեռնելու, այն առաջնորդելու և գործնականում իրականացնելու վճռականություն, կամք ու պատրաստակամություն ունեցող քաղաքական դերակատարների (առանձին քաղաքական ուժերի և անհատ-գործիչների) կողմից սեփական կարողություններն ու ռեսուրսները՝ առանց քաղաքական սակարկությունների ու նախապայմանների, համախմբելու վերաբերյալ փոխհամաձայնության հասնելն է։

Քաղաքական համախմբամբ գոյութենական պայքարի արդյունավետ ազգային առաջնորդություն ապահովելու համար քաղաքական համախմբման մասնակիցների կողմից փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ՀՀ ազգային ժողովին պետք է ներկայացվի գործող կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու և քաղաքական համախմբման մասնակիցների կողմից առաջադրված թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելու պահանջ։

Ըստ էության, այստեղ է, որ տիտղոսային ընդդիմության ներկայացվածությունը ՀՀ ազգային ժողովում նոր իմաստավորում է ստանալու, և նրանց ու փողոցային պայքարի մասնակիցների միասնական գործողությունների շնորհիվ ՀՀ ազգային ժողովում ներկայացված քաղաքական մեծամասնությունը պարտադրված կիրականացնի հանրային պահանջը՝ իշխանափոխությունը։

Հանրությունը պատրաստ սպասում է քաղաքական համախմբման իրագործման առաջին քայլերին, որոնցով էլ, ըստ էության, կազդարարվի հասարակական-քաղաքական շարժման մեկնարկը՝ ազգային-ազատագրական պայքարի ոգուն և սկզբունքներին համահունչ»

Հայաստան քաղաքացիական պայքար անվստահություն կառավարությանը

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին