f

Անկախ

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արևելյան ճակատում սրվել է


Վերջին օրերին իրավիճակն արևելյան ճակատում սրվել է։ Ռուսական զորքերը ակտիվացրել են գրոհները և օգտագործում են տեխնիկա գրոհների համար, հայտնել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր Տելեգրամ ալիքում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։

Սիրսկին նշել է, որ ռուսական զորքերի հարձակողական գործողություններն ակտիվացել են Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացումից հետո։

«Թշնամին ակտիվորեն գրոհում է մեր դիրքերը Լիմանի, Բախմուտի ուղղություններով։ Պոկրովսկի ուղղությամբ փորձում է ճեղքել մեր պաշտպանությունը՝ օգտագործելով տասնյակ տանկեր և ՀՄՄ-ներ»,- տեղեկացրել է Սիրսկին։

Նրա խոսքով՝ չոր եղանակը նպաստում է զրահատեխնիկայի օգտագործմանը ճակատում։ Եղանակը տանկերի համար հասանելի է դարձրել բաց տեղամասերի մի մասը։

«Չնայած զգալի կորուստներին՝ հակառակորսը ավելացնում է ջանքերը զրահատեխնիկայի օգտագործմամբ, ինչի շնորհիվ պարբերաբար հասնում է մարտավարական հաջողության»,- ընդգծել է նա։

Սիրսկին մարտական գործողությունների գոտի է մեկնել, լսել հակառակորդի գործողությունների մասին եզրակացությունները։ Ընդունվել են որոշումներ ՌԷՊ և ՀՕՊ միջոցների ուժեղացման մասին։

Սիրսկին նշել է, որ նորից բարձրացել է հակառակորդի հանդեպ տեխնիկական գերազանցության հասնելու հարցը զենքի բարձր տեխնոլոգիական տեսակների հարցում։

«Երկրորդ լուրջ խնդիրը զինծառայողների պատրաստման որակի բարձրացումն է, որպեսզի նրանք կարողանան առավելագույնս օգտագործել մարտական տեխնիկայի և արևմտյան սպառազինությունների բոլոր հնարավորությունները»,- նշել է նա։

Այս խնդիրների լուծումը դրվել է Ցամաքային զորքերի հրամանատարության վրա։

Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին