Մի քանի մարդ դանակահարվել է, իսկ ոստիկանությունը կրակել է մի մարդու վրա Սիդնեյի առևտրի կենտրոնում, տեղեկացրել են ավստրալական ԶԼՄ-ները։
Ավստրալական ABC հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ոստիկանությունը տարհանել է Westfield առևտրի կենտրոնի գնորդներին Bondi Junction շրջանում։
Sydney Morning Herald թերթի տվյալներով՝ դանակահարության հետևանքով զոհվել է չորս մարդ։
Ոստիկանությունը չի կարողացել հաստատել այս տեղեկությունը։
Թերթը տեղեկացրել է, որ մի մարդ ստացել է հրազենային վիրավորում, բայց չի ճշտել, թե արդյոք նա մահացել է։
Նշվել է, որ առևտրի կենտրոնի մոտ հավաքվել են շտապօգնության և ոստիկանության բազմաթիվ մեքենաներ, ինչպես նաև բազմաթիվ մարդիկ են խմբվել առևտրի կենտրոնի շուրջ։
Բժիշկները դեպքի վայրում օգնություն են ցուցաբերել տուժածներին։