Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն, տեղեկացրել է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։
Տեղեկացվել է, որ Տոկաևը Հայաստանում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Այցի ծրագրի ավարտին Տոկաևը Երևանից կթռչի Ղազախստանի մարզերից մեկը, որը գտնվում է վարարումների գոտում։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահը երկօրյա պետական այցով ժամանել էր Ադրբեջան։