f

Անկախ

ՔՊ-ի նվիրատուները, Ավինյանի քարոզարշավը, ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իշխանության կասկածելի գործողությունները՝ Freedom House-ի ուշադրության կենտրոնում


Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահման դեպքեր՝ իշխող կուսակցության օգտին։ Նման արձանագրում է արել հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն անցումային երկրների մասին հրապարակած զեկույցում։

Որպես օրինակ նշվում է քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավվածությունը կասկածելի իրավական հիմքերով, քարոզարշավի ընթացքում հանրային ֆինանսավորմամբ բարեկարգման զգալի ծավալով ծրագրերի իրականացումը, որը դիտվել է որպես ընտրողների վրա ազդելու փորձեր։

Նշվում է նաև տարբեր, այդ թվում կրթական  հաստատությունների աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  կողմից անցկացված հանրահավաքներին, համայնքային ծախսերի աննախադեպ աճը տոնական տարբեր միջոցառումների իրականացման համար, ինչպես նաև իշխող ուժի թեկնածուի մասնակցությունն այդ միջոցառումներին։

«Հայաստանի ներքաղաքական կյանքում Երևանի ավագանու ընտրությունները 2023-ի գլխավոր իրադարձությունն էին և կարող էին դիտվել որպես վստահության միջանկյալ փորձություն 2021-ին կայացած ու  2026-ին սպասվող համապետական ընտրությունների միջև։ Ինչպես հայտնի է, ընդդիմությունը Երևանում ավելի ուժեղ է։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս կարողացել է ավելի շատ ձայներ հավաքել, քան մասնակից որևէ այլ կուսակցություն, սակայն ստացած քվեները շատ հեռու էին քաղաքապետ նշանակելու համար անհրաժեշտ շեմից»,-ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակներն արձանագրել են իշխող ուժի գործողությունները տարբեր համայնքների ավագանիների ընտրություններում հաղթած ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

««Քաղաքացիական պայմանագիրը» նաև իր քաղաքական մկանները զարգացրեց փոքր համայնքների ավագանիներում, որտեղ մի քանի դեպքերում շարունակեց կասկածելի մարտավարությամբ ընդդիմադիր քաղաքապետերին իմպիչմենտի ենթարկելու իր պրակտիկան»,-նշում են զեկույցի հեղինակներն ու արձանագրում, որ ՏԻՄ ընտրությունները նշանավորվել են նաև իշխող կուսակցության կողմից աննախադեպ մասշտաբի վարչական ռեսուրսի չարաշահմամբ՝ թավշյա հեղափոխությունից ի վեր։

«Թեև հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը եղել է քաղաքականության տարանջատումը խոշոր բիզնեսից և օլիգարխներից, սակայն 2023 թվականն այդ ուղղությամբ ցույց տվեց հետընթացի մտահոգիչ միտումներ»,-նշում են զեկույցի հեղինակներն ու վկայակոչում «Ինֆոքոմ»-ի ու «Սիվիլնեթ»-ի հետաքննական նյութերը, որոնք  լույս են սփռում ՔՊ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության բացակայության վրա։

Ըստ հրապարակումների, նվիրատվություն կատարած  մարդիկ տեղյակ չեն եղել իրենց անունից կատարված նվիրատվությունից կամ նվիրաբերել են ավելի մեծ գումար, քան իրենց եկամուտն է։

Freedom House-ն ուշադրություն է հրավիրում այն հրապարակումներին, որոնք բացահայտել են որոշակի համընկնումներ դոնորների և պետական մրցույթներում հաղթող խոշոր բիզնեսների միջև:

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը նույնպես եղել է նվիրատուների ցանկում։ Դատախազությունը, հավատարմություն  հայտնելով իշխող կուսակցության հետ, մերժել է հաղորդումները»,-նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։

 

Freedom House-ը զեկույց ՔՊ համագումար Երևանի քաղաքապետարան երևանի ավագանու ընտրություններ նվիրատվություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին