f

Անկախ

Պետությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարը, այլեւ մասամբ կկիսի ապահովագրական ռիսկը. Նոր որոշում գյուղոլորտում


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում փոփոխություններ կատարեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման  փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ:

Էկոնոմիկայի նախարար գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ։

Ծրագրի շրջանակում 2023 թվականին ապահովագրվել էին ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։

Ապահովագրվող ռիսկերն էին՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը և հրդեհը։ 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2․7 մլրդ դրամի չափով։

2024-ին՝ պայմանավորված գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրության ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրական ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը: Այդ է պատճառը, որ ծրագիրն այս տարի ժամկետից ուշ մեկնարկեց: Ուստի  անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում, վերափոխել ծրագրի մոտեցումները:

Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունն ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից,  մասամբ կիսի ապահովագրական ռիսկը, այսինքն ջակցի նաեւ ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով:

Մասնավորապես, գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից հավաքագրված ընդհանուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը»,- ասաց Պապոյանը:

Նրա խոսքով, 2024-ին կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու նաեւ գյուղատնտեսությանը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացյալ ծախսերի համար:

«Հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրության ժամկետները, ըստ մշակաբույսերի և ռիսկերի՝ նախատեսում ենք, որ այս տարի կկարողանանք ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը՝ ցորենը, գարին և վարսակը, երաշտի ռիսկից»,- ասաց նա:

Պապոյանը մանրամասնեց՝ ցանկում հետևյալ փոփոխությունն է տեղի ունեցել. հացահատիկային մշակաբույսերն այս տարի չեն ապահովագրվի կարկուտից, բայց կապահովագրվեն երաշտից, իսկ, օրինակ, խնձորը, բալը, կեռասը չեն ապահովագրվի գարնանային ցրտահարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց համակարգի զարգացումը, կարգաբերումն ու լավարկումը. «Իսկ լավարկումը պետք է լինի հետևյալը, որ պետք է լրացուցիչ խթան դառնա, որպեսզի նա քաղաքացին հողը մշակի»:

Փաշինյանը նաև նկատեց՝ քանի որ կարկուտի մասով ապահովագրություն կար, շահառուն ցանք էր անում այնտեղ, որտեղ գիտեր՝ կարկուտը վնասելու է այն. «Եվ ստացվում է, որ մենք փոխանակ մարդուն շահագրգռենք, որ բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ ստանա կամ էլ ապահովագրություն ստանա»:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին