f

Անկախ

Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվել է այն բանում, որ 2021 թվականի հոկտեմբերին չարաշահելով Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակչի վստահությունը, վերջինիս պատկանող «MERCEDES-BENZ E 230» մակնիշի ավտոմեքենան 3.000 ԱՄՆ դոլարի դիմաց, գումարը մաս-մաս վճարելու պայմանով, գնելուց, դրանից 700 ԱՄՆ դոլարը վճարելուց հետո ավտոմեքենան վերավաճառել է և հրաժարվել վճարել գումարի մնացած մասը՝ այդ կերպ խարդախություն կատարելով Թալինի բնակչին պատճառելով խոշոր չափերի վնաս։

Բացի այդ, 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` վերջինս 2021թ. դեկտեմբերին վարել է տրանսպորտային միջոց՝ բռնվելով պարեկային ծառայողների կողմից։  

2022 թվականի հունիսի 28-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը և հայտարարվել հետախուզում։

Հետագայում պարզվել է, որ 43-ամյա նշված տղամարդը, որդու հետ ավազակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով և այդ նպատակով, 2023թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:26-ին, տաքսի են պատվիրել և Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորվել դեպի Արարատի մարզ: Հասնելով Փոքր Վեդի բնակավայրի հարակից դաշտամիջյան հատված՝ հայրն աջ ձեռքով բռնել է վարորդի պարանոցից և խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով նրանից պահանջել է իրենց հանձնել «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենան, եղած 11.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և 120.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում սպանել նրան։

Վարորդը ստիպված կատարել է ներկայացված պահանջը, ինչից հետո հայր և որդի ավտոմեքենայով հեռացել են՝ Թալինի բնակչին պատճառելով ընդհանուր 1.208.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ևս 43-ամյա տղամարդու, ինչպես նաև նրա որդու նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հետախուզում է հայտարարվել նաև նրա որդու նկատմամբ։ 

Քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ տվյալներ են ստացվել հետախուզման մեջ գտնվող հիշյալ տղամարդու գտնվելու վայրի մասին: Երբ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, նշված տվյալներն իրացնելով, փորձել են 2023թ. դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձևափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։

Նշված դեպքի առթիվ ևս վարույթ է նախաձեռնվել, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: Նախաքննության ընթացքում նշված անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով (hամապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ կիրառված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

43-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ինչ վերաբերում է վերջինիս որդուն, ապա պարզվել է, որ նա 2023թ. դեկտեմբերի 22-ի երեկոյան, այսինքն՝ 43-ամյա տղամարդու ձերբակալման օրը, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հյուրանոցներից մեկում նռնակով իրեն պայթեցնելու միջոցով ինքնասպան է եղել: Մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և այդ մասով վարույթը կարճվել է։

Երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։

 

Հայաստան ավազակություն ինքնասպանություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին