f

Անկախ

Երևանում խմելու ջրի մայր խողովակի վնասման պատճառով ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում


Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Վարդան Աճեմյան փողոցում գտնվող տների մոտ խմելու ջրի գլխավոր մագիստրալը վնասվել է և ջուրը լցվում է մարդկանց տները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բնակիչները նշում էին, որ վթարը տեղի է ունեցել ժամը 01:30-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում ու ջուրը ողողել է մի քանի սեփական տուն, որոշ հատվածներում էլ ջրի բարձրությունը հասնում է 60 սմ-ից 1 մետրի:

Պարզվել է, որ ողողվել են թիվ 179 (սեփականատեր Մերի Նիկողոսյան) և թիվ 179/1 (սեփականատեր Ժաննա Աղաջանյան) տները՝ մոտ 80սմ խորությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեխնիկայի մոտեցման ուղիներ չլինելու պատճառով՝ ջրահեռացման աշխատանքներ չեն կատարվել: Բացի այդ, Վ. Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 տանը (սեփականատեր Սվետլանա Ասիլբեկյան) ջրալցվող տներին կից տեղի է ունեցել բնակչի տան արտաքին պատի հսկայական փլուզում։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.«Գիշերը 1:30-ից 2-ի սահմաններում էր, խմելու ջրի՝ հավանաբար խողովակի վնասման պատճառով ջուրը մեծ թափով սկսեց դուրս տալ: Փորձեցինք մեր ուժերով դեմն առնել, սակայն անզոր էինք, քանի որ չգիտեինք՝ որ հատվածից է խմելու ջուրը դուրս տալիս: Մի քանի անգամ ահազանգեցինք «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի արձագանք: Այնտեղ տիրում էր մեռելային լռություն: Ստիպված զանգահարեցինք «9-11» ու միայն մեր զանգին օպերատիվ արձագանքեցին փրկարարներն ու պարեկները: Թաղապետարան էլ այդ ժամին գիտեինք, զանգեինք՝ «ձայն բարբառո հանապատի» էր լինելու, էդ ժամին էնտեղ հաստատ մարդ չէր լինի, բայց անընդհատ զանգահարում էինք «Վեոլիա ջուր» ու բազմաթիվ զանգերից հետո բարեհաճեցին պատասխանել, բայց ասացին, որ իրենց աշխատանքային ժամը սկսվում է ժամը 9-ին, իսկ երբ հայտնեցինք, որ վթարվել է խմելու ջրի մագիստրալը ու լցվում է տներով մեկ, ինչի պատճառով տան պատի փլուզում է տեղի ունեցել, որ գոնե այս պարագայում բացառություն արեք, մարդ ուղարկեք, որ գա մագիստրալի ջրի վինտիլը փակի, էլի ստացանք նույն դատարկ պատասխանը՝ ձեր հայտը գրանցված է, տեղյակ ենք խնդրին, աշխատանքային ժամը կսկսվի, մեր մասնագետները կմոտենան: Երևի «9-11»-ից էին դրանց մի բան ասել, որ 5 ժամ հետո բարեհաճեցին ու ջրի վինտիլը փակեցին: Հիմա չգիտենք՝ երբ կվերանորոգեն, ով մեզ օգնության ձեռք կմեկնի: Երևանի քաղաքապետարանը թե Էրեբունու թաղապետարանը:

Ամեն դեպքում միայն գոհ ենք փրկարարներից ու պարեկներից, մնացած կառույցներն արհամարհած ունեն թե բնակչին, թե սպառողին, իսկ «Վեոլիա ջրի» համար կարևորը վճարումները սպառողները ժամանակին կատարեն, իսկ թե ով պետք է ժամանակին արձագանքի բնակչի այս խնդիրներին, երևի «Վեոլիա ջրի» համար դա կարևոր չէ: Ամոթ է, 21-րդ դարում նման վիճակ»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն արդեն տեղեկացրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որտեղից ժամանել են թաղապետարանի աշխատակիցները, սակայն խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը», իսկ «Վեոլիա ջրում» դեռ չեն պատասխանել, թե երբ են սկսելու վթարավերականգնողական աշխատանքներ:

Հայաստան Վեոլիա ջուր

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին