Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլիի 4-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից չի զեկուցվում 36-ը: Եվս 1 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- 35. «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին,
- 31. Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանելու մասին,
- 26. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին եւ այլ հարցեր: