f

Անկախ

«Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը. տնտեսական կանխատեսումներ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ըստ Ասիական զարգացման բանկի` (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։

Ուսումնասիրելով Ասիական զարգացման բանկի զեկույցը` նկատում ենք, որ վերջին 1 տարում գնաճը կտրուկ նվազել է՝ չնայած մեծ պահանջարկին։ Հայաստանում, ըստ զեկույցի, ամենաշատ դրամական շրջանառությունն իրականցվում է սննդի և սպասարկման ոլորտներում։

Հարկ է արձանագրել, որ 2020 թվականին Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում կտրուկ անկումներ են նկատվել, սակայն 2022 թվականին այդ անկումները բալանսավորվել են։

ԱԶԲ-ն կանխատեսում է՝ 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:

«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:

Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսներ։ Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6․2%-ով, իսկ 2025 թվականին՝ 7․4%-ով:

Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի 2025 թվականին հետագա արագացումը՝ մինչև 3․5%։
Հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր աճերն են դրական Հայաստանի Հանրապետության համար։ Օրինակ՝ գնաճը, որը նախորդ տարիների համեմատ կայուն, աստիճանական և դանդաղ աճ է գրանցում, ստեղծում է սպառման հիմնախնդիր։ Ստացվում է, որ գնաճ կգրանցվի ոչ թե պահանջարկի շնորհիվ, այլ այն կապված կլինի Հայաստանում արտահանման և ներկրման ռեսուրսների հետ։
Ավելացնենք նաև, որ ՀՀ պետական պարտքի մասին օրենքի համաձայն, պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա %-ը։

Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 %-ը:

Կանխատեսվում է որ ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը։ Ստացվում է, որ տարեցտարի ՀՀ արտաքին պարտքը աճ է գրանցում վերջին տվյալներով. 2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6․4 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 4.8 մլրդ դոլար։
Իշխանության խոստումը, որ պետական պարտքը կնվազի, հօդս ցնդեց։ Ասիական զարգացման բանկը տնտեսական կանխատեսումներ էր ներկայացրել առողջապահական ոլորտի համար, քանի որ համարել է՝ այժմ այն ավելի խոցելի և «կարիքավոր» է, քան երբևէ։

«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը», հավելել է պարոն Ֆոչմանը: «Առողջապահության համապարփակ բարեփոխումների և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը և բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը:

Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը պնդում է, որ այս ծրագիրը կբարելավի բժշկական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և որակը։ Կաթվածահար այս ոլորտում լուսաբացի հույս կա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ԱԶԲ ՀՀ պետական պարտք Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին