ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ:
«Դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել ևս երեք ամիս ժամանակով՝ մինչև 2024 թ. հունիսի 15-ը ներառյալ»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը։
Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ինչպես հայտնեց դատավորը, առանձին փաստաթղթով կտրամադրվի դատավարության մասնակիցներին։