f

Անկախ

ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով


iPhone ունեցող ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ իրենց սարքերը հարձակման են ենթարկվել՝ վարակվել են Pegasus լրտեսող ծրագրով կամ դրանք վարակելու փորձ է արվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Apple-ից նման նամակներ ստացած քաղաքացիներին Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տվել կապվել իր հետ, նաև ներկայացրել է հոդված այն մասին, թե ինչ է պետք անել նման դեպքում։

Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ ՀՀ քաղաքացիները Apple-ից նման բովանդակությամբ նամակ են ստանում։ NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իսրայելի թույլտվությամբ Ադրբեջանը Pegasus-ը որպես կիբեռզենք է օգտագործում Հայաստանի դեմ։ Իսրայելական NSO Group մասնավոր ընկերություն արտադրության լրտեսական այս ծրագրի ամենահայտնի և ակտիվ օգտատերերից մեկը Ադրբեջանն է։ Միայն իր երկրի ներսում Ադրբեջանն ունի մոտ 1000 թիրախ` ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ և այլք, որոնք վերահսկվում են այս ծրագրի միջոցով։

Pegasus-ը բավական թանկ «հաճույք» է, այն սովորաբար օգտագործվում է վարակելու համար կարևոր տեղեկություններ ունեցող կամ կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդկանց հեռախոսները։ Վկայակոչելով 2016-ի գնացուցակը՝ New York Times-ը հայտնել էր, որ ծրագիրն արժե մոտ $500,000, և NSO Group-ը $650,000 է պահանջում 10 iOS սարք և նույնքան 10 Android սարք գաղտնալսելու համար։ Լրացուցիչ 100 սարք գաղտնալսելն արժե $800,000, 50 սարքը՝ $500,000, 20 սարքը՝ $250,000, իսկ 10 սարքը՝ $150,000։

Apple notification.jpg (178 KB)

Հայաստան Սամվել Մարտիրոսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին