f

Անկախ

Հնդկաստանն առաջին անգամ Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել


Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, առաջին անգամ Հայաստանում կնշանակվի ռազմական ներկայացուցիչ, հիմնական ուշադրությունը աֆրիկյան երկրների վրա է։ Այս մասին հայտնում է PTI-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ հրապարակման՝ բարեփոխումն իրականացվում է, ի թիվս այլ բաների, «օպտիմալացնելով» բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների թիվը դիվանագիտական ​​մեծ առաքելություններ ունեցող երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այժմ Դելին 15-16 ռազմական կցորդներ է ուղարկում այլ երկրներ. նրանցից ոմանք առաջին անգամ կընդունեն հնդկական ռազմական ներկայացուցիչներ, ոմանք կթարմացնեն կամ կուժեղացնեն գոյություն ունեցող ապարատը։ Շեշտը դրված է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Նրանցից ոմանք արդեն սկսել են աշխատել նոր պաշտոններում։ Հաջորդ փուլում տարբեր երկրներում կստեղծվեն 10 նոր ռազմական կցորդներ՝ հատուկ շեշտադրմամբ այն երկրների վրա, որտեղ զենք է արտահանվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մասնավորապես, Հայաստանում առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակվել: Հայաստանի հետ Հնդկաստանն արդեն պայմանավորվել է Pinaka կայանների, «Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգի և այլ զինատեսակների մատակարարման շուրջ։

«Սա առաջին անգամն է, որ Հայաստանում հատուկ նշանակվում է ռազմական կցորդ»,- ընդգծել է աղբյուրը։ Նոր ռազմական ներկայացուցիչներ կուղարկվեն նաև Ջիբութի, Կոտ դ'Իվուար, Մոզամբիկ, Լեհաստան, Տանզանիա, Ֆիլիպիններ և Եթովպիա։

Հայաստան Հնդկաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին