f

Անկախ

Ուր են անհետացել խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչները․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձեւավորել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակ: Փաշինյանն իր ՔՊ-ին սատելիտ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպում, քննարկումներ էր ունենում, ու տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանի ապագայի համար կարեւոր հարցերը Նիկոլ Փաշինյանը նրանց հետ է լուծում:

ՔՊ-ամերձ այս ֆորմատում խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչներն էին՝ «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ից Տիգրան Արզաքանցյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Հետզհետե այս ֆորմատը մաղվեց, ավելին՝ հարթակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր արդեն որպես ընդդիմադիր են հանդես գալիս ու քննադատում են Փաշինյանին: Իսկ ո՞ ւր է անհետացել հիմա այս հարթակը, արդյո՞ք այն լուծարվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասաց, որ վերջին անգամ արտախորհրդարանական ուժերի ֆորմատով հանդիպում եղել է նախորդ տարի՝ սեպտեմբերին:

«Հատուկ որոշում չի եղել, թե ֆորմատը փակվում է, հանդիպումներ չեն լինելու, չնայած՝ ես ինքս կարծում էի, որ ֆորմատն այլեւս սպառված է, բայց նախորդ տարի է վերջին հանդիպումը եղել»,-ասաց նա:

Խզմալյանը նաեւ պատմեց որ ամիսներ առաջ՝ փետրվարին, իրեն կրկին զանգահարել են վարչապետի աշխատակազմից եւ հետաքրքրվել՝ ինչ դիրքորոշում ունի, եթե նույն ֆորմատով հանդիպումներ կրկին լինեն. «Ես ասացի, որ այդ կամ այլ ֆորմատով հանդիպումների անհրաժեշտություն կա, քանի որ շատ հարցեր են կուտակվել, բայց նոր հանդիպման որոշում չկա».-պատասխանեց մեզ Խզմալյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

արտահերթ խորհրդարանական ընտրություններ արտախորհրդարանական քաղաքական ուժեր Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին