f

Անկախ

«Փաստ». Այդ «բնապահպաններին» բացառապես այլ հարցեր են հետաքրքրո՞ւմ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչ գարունը բացվել է, բավական ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Քաղաքապետարանն ասում է, թե խոսքը ոչ թե ուղղակի ծառահատման մասին է, այլ գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, այսինքն, կենսունակությունը կորցրած կամ կորցնելու շեմին գտնվող ծառերը փոխարինվում են նոր ծառերով:

Այդուամենայնիվ, այս հանգամանքը որոշակի դժգոհություն է առաջ բերել, ավելին՝ օրեր առաջ քաղաքապետարանի առջև նույնիսկ բողոքի ակցիա իրականացվեց: Թե որքանով է արդարացված ծառերի փոխարինման ծրագիրը, մասնագիտական հարց է: Սակայն այս պարագայում աչքի զարնեց այն հանգամանքը, որ թեմայի մասին ծպտում անգամ չհանեցին բնապահպանական որոշ շրջանակներ, որոնք այդքան ակտիվ պայքարում են, օրինակ՝ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ:

Ենթադրվում է, որ անաչառ բնապահպանը մշտապես պետք է տարբերակում չդնի բնության պահպանությանն առնչվող թեմաների մեջ: Սակայն ստացվում է, որ առանձին բնապահպաններ տոտալ պայքար են մղում Հայաստանի տնտեսության ողնաշարը հանդիսացող հանքարդյունաբերության, ի մասնավորի՝ մեր երկրի խոշորագույն հարկատու, խոշոր հարկատուների ցուցակի երկարամյա առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ:

Ընդ որում՝ այն պայմաններում, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով վնասել Հայաստանի տնտեսությանը, թե՛ տեղեկատվական հարթակներում, թե՛ միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ հարձակումներ է գործում մեր հանքարդյունաբերության վրա:

Ավելին, նրանք հաճախ սիրով հղում են տալիս հայաստանյան նշյալ բնապահպաններին: Այսինքն, ըստ էության, վերջիններս ջուր են լցնում թշնամու ջրաղացին, սակայն ձայն չեն հանում օրվա իշխանությունների կողմից ծառահատման թեմայի մասին: Ընդ որում, էական չէ, թե ինչպիսի կարծիք կարող են հայտնել, գուցե և գովեն: Բայց, ինչպես երևում է, նրանց բացառապես այլ հարցեր են հետաքրքրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

բնապահպաններ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին