f

Անկախ

Արամ   Խաչատրյանի  անվան  միջազգային  մրցույթը  որպես  մեծ   իրադարձություն՝ համավարակով  սահմանափակված  աշխարհում


«Խաչատրյանի արվեստը կանչում է՝ թող լինի լույս, թող լինի ցնծություն ...»,- գրել է ակադեմիկոս Բ.Վ.Ասաֆևը:

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տարեդարձի առիթով կանադահայ դաշնակահար Սերուժ Գրաճյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ։ Նաև Իսպանիայում բնակվող հայկական ծագմամբ  ջութակահար Արա Մալիքյանը կատարում են Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»։

Լիբանանահայ երաժիշտ ջութակահար Արա Մալիքյանը  ծնվել է  հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։ Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում։ Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում: Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։ Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական կատարման համար: Նա նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում:

 «Գրեմմի» մրցանակի առաջադրված և «Juno» մրցանակակիր հայ-կանադացի դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանը տասնչորս տարեկան հասակում կրթաթոշակ է ստացել Վիեննայում սովորելու համար և յոթ տարեկան հասակում ձեռք է բերել շնորհակալագրեր: Այնուհետև նա սովորել է Մարիետա Օրլովի հետ Տորոնտոյի համալսարանի երաժշտական ֆակուլտետում, որտեղ 1994 թվականին դաշնամուրի կատարմամբ ստացել է իր բակալավրի աստիճանը: Նա սովորել է Էինար Սթիվեն-Նյուքլբերգի հետ Գերմանիայի Հանովեր քաղաքում գտնվող Երաժշտության և թատրոնի համալսարանում,որտեղ էլ 2001 թվականին հանդես է եկել որպես մենակատար։

Հիշեցնենք, որ այսօր մեծանուն կոմպոիզտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Արդեն 16 տարի այս օրը մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում մրցույթն իրականացվում առցանց ձևաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Այս տարի մրցույթն անցկացվում է  ջութակ մասնագիտությամբ առցանց։

Առցանց հարթակում հեռարձակված ասուլիսում մրցույթի ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանն ընդգծեց, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթն արդեն իսկ ունի իր ուրույն տեղն ու կշիռը միջազգային մրցույթներում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանի խոսքով, այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, այսինքն միջազգային մրցույթի մեկնարկը, շատ հետաքրքիր է։

«Հայաստանը կարողացավ գտնել համահունչ հնարավորություն, որ հնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը, նաև ծանոթանան նոր արվեստագետների, անունների հետ»։

Նա նշեց, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ինչի մասին վկայում է մասնակցության աշխարհագրությունը։ Ա. Սմբատյանը կարևորեց այն փաստը, որ այս մրցույթի շնորհիվ աշխարհում շատ երաժիշտներ սովորել ու նվագում են Խաչատրանի Ջութակի կոնցերտը:

Ժյուրիի անդամ կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Բոբ Լորդն (ԱՄՆ) ուրախ է մաս կազմել այս  հիանալի ձեռնարկին։ «Սա մեծ իրադարձություն է համավարակով սահմանափակված աշխարհում»,- ասաց նա։

Մրցույթին մասնակցելու է 19 ջութակահար։ Մասնակիցների աշխարհագրությունը լայն է‚ նրանք ներկայացնում են Թայվանը‚ Կորեայի Հանրապետությունը‚ Հոնկոնգը‚ Ռուսաստանը‚ Ֆրանսիան‚ Լյուքսեմբուրգը‚ Կանադան‚ Դանիան‚ Շվեդիան‚ Ճապոնիան‚ Ավստրիան‚ Հունաստանը‚ Հայաստանը։ Նախքան մրցույթի մեկնարկը, կազմկոմիտեն կայցելի Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ կխոնարհվեն Արամ Խաչատրյանի շիրիմին։

Կոմպոզիտորի ծննդյան օրվա երևանցիներին անակնկալներ են  սպասվում քաղաքի տարբեր հատվածներում. Արամ Խարատրյանի տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպությունը ներկայացնում են կոմպոզիտորի տասը ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

 

 

 

Արամ Խաչատրյան մրցույթ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին