f

Անկախ

Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից». Տարբերակները քննարկվում են. Փաշինյան


Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից». հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից: Այդ մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե վերջերս Նկարիչների միությունը ծանուցում է ստացել, որ գույքի սեփականության մասով որոշակի խնդիր կա, և նկարիչներն ուզում են վարչապետից մեկնաբանություն լսել, թե հնարավո՞ր է՝ այնպիսի գործընթաց լինի, որ նկարիչները զրկվեն իրենց գույքից՝ Նկարիչների միության շենքից:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ խոսակցությունները ինչպես են ծագել: Ըստ նրա՝ մեծ աղմուկ էր բարձրացել, որ «Սպարտակ» մարզադաշտը վաճառվում է, և երբ հետաքրքրվել է, պարզել է, որ կոմերցիոն վաճառք է տեղի ունեցել, և որ տարածքը պատկանում է մարզական միություններից մեկին: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ կա խնդիր, և դա ծագել է, երբ Խորհրդային միության ժամանակ մարզական, ստեղծագործական միությունների գույքը ավտոմատ կերպով համարվել է այդ միությունների սեփականությունը, մինչդեռ դա եղել է Հայկական ԽՍՀ սեփականությունը, այն է՝ պետության սեփականություն, և առանց պատշաճ ընթացակարգերի է փոխանցվել պետությանը: Ըստ Փաշինյանի՝ դա օրենքի «կոպտագույն» խախտում է, և այդ հարցը պետք է լուծել:

«Այսօր մարզական միությունների, ստեղծագործական միությունների տասնյակ գույքեր վաճառվել են, և ոչ ոք չգիտի՝ ինչպես է վաճառվել, ինչպես է գնորոշվել, հանրային վերահսկողոթյան ոչ մի մեխանիզմ գոյություն չունի, և մենք, ամենայն հարգանքով, այս խնդիրը լուծելու ենք»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ լուծման տարբերակներից մեկն այն է, որ միություններին պատկանող շենքերը հնարավոր լինի օտարել միայն հանրային լսումներից հետո, երբ կներկայացվի նախագիծ, կամ գուցե վաճառքի հանվելու դեպքում Կառավարությունն ունենա այդ շենքերի ձեռքբերման նախապատվություն կամ նվիրատվության նախապատվություն:

«Ասում եք՝ Նկարիչների միություն, բաց դա հանրային սեփականություն է, այսինքն՝ դա չի նշանակում, որ ով նկարիչ չէ, այդ գույքը իրենը չէ: Այդ գույքը, իհարկե, շատ հասկանալի իմաստով նաև իրենն է, և հետևաբար պատասխանը ուղիղ է՝ ո՛չ, հնարավոր չէ տարբերակ, որ նկարիչները զրկվեն իրենց շենքից, ստեղծագործական միությունները զրկվեն այդ շենքերից որևէ իմաստով, որովհետև կարող է նաև լուծում լինել, որ դա տրվի նաև անհատույց օգտագործման, անժամկետ և այլն, այսինքն՝ տարբերակները քննարկվում են: Բայց հարցը, որ պետք է լուծենք, հետևյան է՝ այդ բոլոր գույքերը՝ և՛ մարզական միությունների, և՛ մշակութային միությունների, և՛ այն միությունների, որոնք գույքը ստացել են Կառավարությունից, պետությունից թեկուզ անցման շրջանում, պետք է բացառվի այդ գույքերի օտարումը՝ առանց պատշաճ հանրային կամ օրենսդրական վերահսկողության»,- ասաց նա:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ նախկինում եղել են դեպքեր, երբ միության գույքը տարբեր պատճառներով վաճառվել է շատ չնչին գումարով, և դա քննության առարկա պետք է դառնա, իսկ առհասարակ նկարիչների խնդիրն այն է, որ շարունակեն ստեղծագործել և հավաքվել այնտեղ, որտեղ հավաքվում են, միջազգային գործընկերներ հրավիրել, քննարկումներ կազմակերպել:

Փաշինյանն էլ իր հերթին դիմեց նկարիչներին. «Այսօր ՀՀ-ում կառուցվում է 55 հազար բնակարան, և ուզում եմ կոչ անել նկարիչներին որոշակի ծրագրեր ունենալ, որպեսզի այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ, որովհետև այդ պատերին նկարներ այսպես թե այնպես կախվելու են»:

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին