f

Անկախ

Փաշինյանը մի ելք ունի․ Այն մուրճը, որ 21 թվին բռնել էր՝ մի հատ տա իրա գլխին և հեռանա․ Գեղամ Մանուկյան


Մարդը բացահայտ հայ ժողովրդին ասում է․ Ժողովուրդ ջան, ես որևէ բանով երաշխիք Ձեզ չեմ տալու, Ձեր գլուխը պահեք. Զիջեք, ամեն ինչ զիջեք։ Ինքը մենակ Կոնդի իր դաչեն պատրաստ չի զիջել, մնացած ամեն ինչ պատրաստ է զիջել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետի ԱԺ ելույթին։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մի ելք ունի. «Այն մուրճը, որ 2021 թվականին բռնել էր՝ մի հատ տա իրա գլխին և հեռանա։ Ուրիշ որևէ բան չկա, էսպես ասեմ, որևէ տրամաբանված պատասխան, մեկնաբանություն չկա»։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը խոսելով Հայաստանի իրական տարածքի մասին, եթե նկատի ունի ներկայիս Հայաստանի տարածքը, ապա նա ճիգ անգամ չի թափում նույնիսկ «այդ իրական Հայաստանի» օկուպացված տարածքները վերադարձնել։ «Իրա պատկերացրած իրական Հայաստանի էդ բրոնզ՝ հետևը սև քարտեզը, որ թղթապանակում ման ա տալիս, էդ քարտեզի մի մասն օկուպացված ա։ Անգամ դրա համար ճիգ չի թափում։ Մենակ բայղուշություն ա անում»,- նշեց Գեղամ Մանուկյանը։  Նա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին որևէ քաղաքական, պատմական, փաստական բացատրություն, մեկնաբանություն տալն անիմաստ է համարում։

Անդրադառնալով ԱԺ-ի երեկվա փակ նիստին, Գեղամ Մանուկյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզ ասել է, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովում սահմանազատումը Տավուշից սկսելու հարց չի քննարկվել, որոշում չի կայացվել։ «Որևէ որոշում չկա, բայց էս մարդն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում ա։ Ադրբեջանը չի անելու ոչ մի բան, եթե անգամ ցանկանա ոչինչ չի անելու, որովետև Ադրբեջանի դիմացը նստած են Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը։ Ուղղակի քաղաքացին պետք է երեկ լսեր Արարատ Միրզոյանին։ Անհավասարակշիռ, վախեցած»,- ասաց Գեղամ Մանուկյանը ։ Նա բառացի մեջբերեց Աարատ Միրզոյանի խոսքերը, որ երեկ ասել է փակ նիստում․ «Մարդն էնքան վախեցած է, որ բառացի ասում է․ Պատկերացնում եք Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահի ներկայությամբ Մհեր Գրիգորյանը նստի և ասի, որ այդ տարածքները հետ չենք տալու։ Հանձնաժողովի ադրբեջանցի նախագահը կհանի և ատրճանակով կկրակի Մհեր Գրիգորյանի վրա։ Եթե մոտն էլ ատրճանակ չլինի, ադրբեջանցի զինվորները կկրակեն մեր զինվորների վրա։ էդ մարդը կարո՞ղ ա բանակցի։ Նիկոլ Փաշինյանը կարա՞ բանակցի, որ առավոտից գիշեր բայղուշի նման հայ ժողովրդին սպառնում ա։ Կարա՞ բանակցի։ Գլուխը ծռած, վիզը ծռած Ադրբեջանի, Թուրքիայի, մյուսի ներկայությամբ կանգնած մարդը կարա՞ բանակցի։ Ամեն քայլափոխի սուտ խոսող, ամեն րոպե ձեռքը թիկունքը քորող մարդը կարա՞ բանակցի»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Հայաստան Գեղամ Մանուկյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին