f

Անկախ

Անհապաղ, անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին. IDC CDI հայտարարությունը


Հակակոռուպցիոն դատարանի՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ այն վերացնելու դատական նիստին ընդառաջ ՀՀԿ միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (IDC CDI) տարածել է հայտարարություն՝  նշելով, որ Հայաստանում շարունակվում են պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հետապնդումները ականավոր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ և որ Հայաստանի իշխանությունները ընդլայնել են ընդդիմությանը լռեցնելու իրենց քարոզարշավը՝ օգտագործելով դատական համակարգը ընդդիմադիրների դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար։

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)

Դատապարտում է Հայաստանի իշխանությունների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ,

Շեշտում է Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների սկզբունքների պահպանման կարևորությունը,

Կոչ է անում ՀՀ կառավարությանը վերջ տալ ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի քաղաքական հետապնդումներին,

Կոչ է անում արդարադատական համակարգի ամբողջական անկախությանը՝ որպես երկրի օրենքի գերակայության հիմնասյուն,

Կոչ է անում միջազգային հանրությանը ուշադիր հետևել այս տագնապալի իրավիճակի զարգացումներին և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական հետապնդման այս մեթոդները,

Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ, անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին,

Կոչ է անում արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց՝ ապահովելով արդարության գերակայությունը պարոն Աշոտյանի և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով։

Հայաստան Արմեն Աշոտյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին