f

Անկախ

Իմ հետ կապված գործերը լրիվ փուչիկի պես պայթելու են․ Ռուբեն Հայրապետյան․ Aravot.am


«Իմ հետ կապված գործերը լրիվ փուչիկի պես պայթելու են: Լրիվ անօրինական, լրիվ սխալ հաշվարկներով, առանց որեւէ բան հաշվի առնելու ներկայացրել են դատարան: Լրիվ օդ է»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նրա եւ նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործը, որով փորձում են որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել նրանց Ծաղկաձորում, Սեւանում գտնվող հողամասերը, Առինջում գտնվող անշարժ գույքը, «Լեքսուս» ավտոմեքենան, բանկային միջոցները, ավանդները, տարբեր ընկերություններում ունեցած բաժնետոմսերն ու կապիտալները:

Ռուբեն Հայրապետյանը, ներկայացնելով, թե ինչ կարգի շինծու գործ է սա, օրինակներ բերեց. «Ասեմ, որ պատկերացնեք՝ 1996 թվականին դուրս է գալիս, որ ես ու հերս իրար հետ 31 հազար դրամ չենք ունեցել, որ ֆիրմա բացենք, այսինքն, ես ու պապաս իրար հետ «բոմժ» ենք եղել այդ ժամանակ: Այդպես է ստացվում, այդպես էլ գրել են, որ մենք 31 հազար դրամ չէինք կարող ունենալ, որպեսզի ՍՊԸ բացեինք, այն դեպքում, երբ գնան Ավանում հարցնեն՝ պապական ամենահարուստ մարդիկ Ավանի մենք ենք եղել դարերով, Ավանում ում մտնեք հարցնեք՝ կասեն»:

Հարցին՝ ձեր ընտանիքից որպես ապօրինի ծագում ունեցող գույք փորձում են բռնագանձել մի շարք ընկերություններում մասնաբաժիններ՝ «Սպորտ Ռեզորթ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» եւ այլն, այդ ամբողջ ցանկը, որ կարդում եք, ո՞րն է ձեր վերաբերմունքը դրան՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Իրենք համարում են, որ 96 թվականից ստեղծված ՍՊԸ-ն անօրինական է, նշանակում է շղթայաբար ծերից ծեր գնում է անօրինական, բայց մի ուրիշ օրինակ բերեմ՝ դատախազությունը հարցում է անում «Գառզու է, Գռզո է», դրանց բանկին՝ «Հայէկոնոմբանկին», այն ժամանակ իմ բոլոր անձնական եւ ֆիրմայի շարժերը բոլորը եղել են այդ բանկում, դատախազությունը երբ հարցում է անում, ասում է՝ տվեք Ռուբեն Հայրապետյանի եւ նրա հետ փոխկապակցված ֆիրմաները ինչ շարժ են ունեցել 96 թվականից մինչեւ օրինակ 2006-ը, «Հայէկոնոմբանկը» պատասխանում է, որ «0» շարժ են ունեցել, բայց մեր կողմից կա իրենց կողմից կնքված բոլոր փաստաթղթերը, որ մենք շարժ ենք ունեցել: Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում տվեց, քրեական գործ հարուցեցին «Հայէկոնոմբանկի» վրա, մինչեւ հիմա չգիտենք ինչ է դրա արդյունքը: Եթե հիմքը վերցնում են նրանց տվածը, որ զրո շարժ է եղել 96 թվականից, բնականաբար, ձեր թվարկածը ամբողջը անօրինական է դառնում: Բայց երբ որ օրինական թղթերը վերցնեն, նայեն ինչ է, պարզ կլինի»:

Ռուբեն Հայրապետյան քրեական գործեր Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին