f

Անկախ

Ադրբեջանն ահաբեկման մթնոլորտը շիկացնելով՝ որոշակի աջակցություն է հատկացնում ՀՀ իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան


Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել՝ ոչ թե բուն սպառնալիքների միջոցով կամ բանակցային գործընթացներում հնչող կոշտացող բառապաշարով, այլ կոնկրետ առաջնագծում։ Անդրադառնալով վերջին օրերին հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա ուշագրավ է համարում հանգամանքը, որ թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը։ «Որքան էլ դա ներկայացնում են որպես անկանոն կրակոցներ, այդպես չէ։ Կա վտանգ, որ այդ կրակոցներից կարող էին մարդիկ տուժել, որովհետև դրանք եղել են ոչ միայն գերեզմանաքարերի, այլ առանձնատների ուղղությամբ, որտեղ եղել են մարդիկ։ Եթե տներ են թիրախավորվում, ես դրանք անկանոն չէի համարի։ Ուղիղ թիրախավորում են ունեցել»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանն ունի կոնկրետ ահաբեկման նպատակ և գյուղացիների շրջանում «ահաբեկման մթնոլորտը շիկացնելով՝  որոշակի աջակցություն է հատկացնում Հայաստանի իշխանությանը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չի տեսնում։ «Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ այս փուլում ադրբեջանական քաղաքական նպատակը որոշակի սահմանափակ ճակատով կոնկրետ ուղղություններով գործողությունների իրականացնում է, որոնք կարող են Ադրբեջանի համար մարտավարական և ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ դա հնարավոր չէ սկսել, որովհետև նախ պետք է լինի փոխհամաձայնեցված իրավական, պայմանագրային բազա, այդ թվում համապատասխան քարտեզներ։ «Իսկ եթե այդ համաձայնությունը գոյություն չունի ուրեմն ոչ կարող է դելիմիտացիա լինել, ոչ էլ առավել ևս դեմարկացիա։ Իսկ այդ տեսանկյունից սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունը գնում է միակողմանի զիջումների, ուղղակի փորձում է քողարկել բուն գործընթացը »,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորի մոտ որոշակի կասկածներ կան սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու Գլխավոր շտաբի նախաձեռնության վերաբերյալ։ Նա առաջիկայում քայլեր է ձեռնարկելու հասկանալու համար, թե ԳՇ-ն ինչ է առաջարկում։

Հայաստան Տիգրան Աբրահամյան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին