f

Անկախ

Բայց, արդյո՞ք չենք ուշացել կամ ուշանում. Դավիթ Անանյան


Այն պահից ի վեր, երբ օրացույցի էջը փոխվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, մեր ազգը, մեր հասարակությունը ընկղմվեց կյանքի արտասովոր ռիթմի մեջ, մի ռիթմ, որը պարբերաբար սկսեց ստուգման ենթարկել մեր պետականության հիմքերը և սոցիալական ներդաշնակությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, չնայած բոլոր դրամատիկ շրջադարձներին, մենք իրավաբանորեն այդպես էլ չձևակերպեցինք առկա իրավիճակն ու դրությունը այս ժամանակահատվածում որպես արտակարգ:

«Ամբողջ աշխարհում ճգնաժամային կառավարումը ներառում է հատուկ կանոնների և գործիքակազմի կիրառում, որոնք նախատեսված են իրավիճակը կայունացնելու և ժողովրդին ու պետությանը փակուղուց դուրս բերելու համար: Արտակարգ դրության պայմաններում ճգնաժամի հաղթահարման առանցքային կետը ազգային միասնության հասնելու հնարավորությունն է, երբ պետությունն ու հասարակությունը միավորվում են հանուն ընդհանուր բարօրության։

Այնինչ անցած չորս տարիների ընթացքում մենք ոչինչ չարեցինք, առավելագույնը՝ սովորեցինք մեզ պահել սեփական պատրանքների ստվերում՝ համոզելով ինքներս մեզ, որ ի վիճակի ենք շարունակել կյանքը սովորականի պես՝ պահպանելով պետականության գոյության պատրանքը՝ դրա գործնական ատրիբուտների չգոյության  ապացույցներն անտեսելով:

Ազգային առաջնորդության բացակայությունն է, որ խաթարում է ընթացքը շտկելու մեր բոլոր փորձերը՝ թողնելով մեզ նավարկելու անորոշության ջրերում՝ առանց հստակ ուղղության: Մենք ականատես ենք լինում, որ քայլ առ քայլ կորցնում ենք մեր էության, մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչները, և կորուստները տեղի են ունենում այնքան դանդաղ ու աննկատ, որ ցավը կարծես թե չենք էլ զգում, չենք գիտակցում կորստի մասշտաբները, ասես զգացմունքային թմրություն մեջ ենք:

Այս դրամատիկ պատկերի համընդհանուր գիտակցմանը հետևելու է դրանից օտարման կոչին արձագանքելն ու մեր ազգային ինքնությունը վերականգնելու և ազգային իրական արժեքներին վերադառնալու անհրաժեշտության գիտակցումը:

Բայց, արդյո՞ք չենք ուշացել կամ ուշանում...»,-գրել  է նա։

Հայաստան Դավիթ Անանյան ՖԲ Գրառում

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին