f

Անկախ

Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սկսել վերջից․Օհանյան


Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սկսել վերջից:  Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, այդ գործընթացը լավագույն հաջորդականություն ունի. «Այդ հաջորդականության մեջ երեք կետ պետք է ընդգծել: Առաջինը, երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ իրենք դառնում են հարեւան պետություններ եւ պատրաստակամ են խաղաղ ապրելու: Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը,  գործողությունները, հայտարարությունները, չեն խոսում այն մասին, որ իրենք ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել:

Դրանից բացի, իրենք գալիս են համաձայնության, ստորագրվում է համաձայնագիր, երկրորդը, իրականացվում է սահմանազատում: Դա իրականացնում են համապատասխան քարտեզների միջոցով: Ինչու է այդ գործընթացն սկսվում հենց Տավուշից: Սա կարող է մի քանի մեկնաբանություն ունենալ: տեսնելով, որ միջանցքի հարցում կարող է հաջողություն չունենան, հաջորդ կետը, որ կարող են օղակը սեղմել ՀՀ-ի շուրջը, տիրապետելն է ռազմավարական կարեւոր ճանապարհներին, այդ թվում միջպետական, եւ մեզ դրանով կտրել Ռուսաստանից: Այդ սահմանազատման համար որեւէ քարտեզ չկա, համաձայնություն չկա: Եվ երրորդ կետը, եթե այդ ամենի շուրջ համաձայնության են գալիս, դա տարիների աշխատանք է: Ամբողջ սահմանի երկայնքով գալիս են համաձայնության, դրանից հետո սահմանագծում է իրականացվում: Այդ ամենը չի կատարվել, իսկ ՀՀ ղեկավարը ասում է՝ այդ հողերը պետք է հետ տանք»,-ասաց Օհանյանը:

Հայաստան Սեյրան Օհանյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին