f

Անկախ

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը հարցաքննվել է ՔԿ-ում


«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հրավիրվել է ՔԿ՝ իր կողմից ներկայացված հաղորդման առնչությամբ։ Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին ներկայացել է ՔԿ և բացատրություն տվել։

 

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը դադարեցվել է՝ առանց թատրոնի ներկայացուցիչների համաձայնության, ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թատրոնը միավորվել է «Սունդուկյան» թատրոնի հետ, ինչին դեմ են թատրոնի աշխատակիցները։ Ավելին, մարտի 24-ին թատրոնի դերասաններն անակնկալի էին եկել մուտքի դուռը փակ գտնելով, որի վրա եղել է ծանուցում առ այն, թե շենք կարող են մուտք գործել «Սունդուկյանի» ծառայողական մուտքով, սակայն այնտեղ էլ փաստաթղթեր են պահանջել ու արգելել ներս մտնելը։ Թատրոնի ներկայացուցիչները հայցեր են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել «Գոյ» թատրոնի գործունեությունը պետռեգիստրով, առանց թատրոնի վարչական կազմի ստորագրության, դադարեցնելու որոշումը, մյուս հայցով պահանջում են անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ 701. Ն որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորել են «Սունդուկյան» թատրոնի հետ։ Բացի այդ, մարտի 29-ին հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացվել ոստիկանություն՝ պաշտոնեական կեղծիքի, լիազորությունների և թատրոնից գողության դեպքերի առնչությամբ։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՔԿ։ Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որը ներկայացրել էր հաղորդումը, նախօրեին ներկայացել է ՔԿ և բացատրություն տվել՝ հաղորդման առնչությամբ։

«Քննիչն ընդամենը հաղորդման վերաբերյալ քննություն անցկացրեց, այսինքն՝ ինչ է իրենից ենթադրում այդ ամենը, ինչ փաստեր, հիմնավորումներ կար, այդ մասին խոսել եմ, բացատրել, այդ ամենն արձանագրվել է թղթի վրա, որը նաև ստորագրել եմ։ Բովանդակային առումով այն էր, որ ոստիկանություն հաղորդում է տրվել ապօրինության վերաբերյալ՝ ընդունման-հանձնման, որի արդյունքում պետռեգիստրում դադարեցվել է թատրոնի գործունեությունը։ Այդտեղ կա՛մ փաստաթղթի կեղծիք է եղել, կա՛մ օրենքի շրջանցում։ Երկրորդ հաղորդումը վերաբերում է գողությանը, մասնավորապես, «Գոյ» թատրոնի անձնակազմի աթոռներն են գողացել»,- ասաց Սարգիս Արզումանյանը։

Վերջինս տեղեկություն չունի՝ ինչ հատկանիշներով է նախաձեռնվել քրեական վարույթը։

Ինչ վերաբերում է դատարան ներկայացված հայցերին, ապա դրանցից մեկը, որը վերաբերում է 701. Ն որոշումն անվավեր ճանաչելուն, վարույթ է ընդունվել։ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, հայցը վարույթ է ընդունել եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ -ը ներգրավել որպես երրորդ անձ։

Արզումանյանը նշեց, որ վաղը պատրաստվում են մուտք գործել թատրոն, քանի որ նախարարի որոշումից բխող գործողությունները կասեցվել են։

«Բնականաբար, ըստ օրենքի, մենք մեր մուտքով պետք է մտնենք։ Բացի այդ, ծանուցումներ կար մեր աշխատակիցներին, որոնց ժամկետն այսօր լրանում էր և իրենց պետք է ազատեին աշխատանքից՝ ըստ իրենց տրամաբանության, դա նույնպես, ըստ օրենքի, պետք է չլինի»,- նշեց Արզումանյանը։

Սարգիս Արզումանյան «Գոյ» թատրոն Քննչական կոմիտե Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին