f

Անկախ

Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի. Հրանտ Բագրատյան


Մենք անելանելի դրության մեջ ենք, պետք է փոխենք Փաշինյանին: Երկիրը պետք է պատրաստ լինի հարձակման դեպքում պաշտպանվելուն, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ամբողջ օրը մենք լսում ենք հայհոյանքներ Ռուսաստանի հասցեին, չափազանցված պատկերացումներ Արևմուտքի մասին, մինչդեռ պետք է լավ լինենք  երկուսի հետ էլ՝ հիշելով, որ այնուամենայնիվ, Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,-ասաց նա:

Բագրատյանի խոսքով, վերջերս շատ բուռն քննարկումներ եղան Կառավարությունում, պայմանավորված այն հանգամանքով, որ  Մհեր Գրիգորյանը ձախողել է բանակցությունները և չի տիրապետում քարտեզներին: Հրանտ Բագրատյանի խոսքով, Մհեր Գրիգորյանը տեղյակ չէ այն որոշումների մասին, որոնցով այս կամ այն հողը մեզ է պատկանում:

«Այսքանից հետո Ալեն Սիմոնյանը տեսե՛ք՝ ինչ ստորություն է անում, հրապարակում է քարտեզ, հետո ադրբեջանցիներն ասում են՝ էն լավ քարտեզը հրապարակի, որտեղ կան անկլավները, և նա հրապարակում է ու ասում ՝ սա է ՀՀ-ն, մենք ոչինչ Հայաստանից չենք տալիս: Ախպեր ջան, 4+4 ֆորմուլան հասկացե՞լ ես: Դա նշանակում է՝ 4 գյուղ տալիս ենք առանց անկլավի, որովհետև էդտեղ իբր թե ադրբեջանցիներ են ապրել, դրանից հետո 4 հատ էլ անկլավ ենք տալիս: Պետության 2-րդ դեմքը սա չգիտի, կամ էլ դավաճան ա: Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Ալեն Սիմոնյանի նման տպերի հետ անհնար է աշխատելը»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, Ալիևն ասում է, որ իրեն քարտեզներ պետք չեն, որովհետև ոչ մի քարտեզով Հայաստանը Ադրբեջանին ոչինչ չունի տալու:

«Բա եթե բոլոր տեսակի քարտեզները չեն անցնում, Փաշինյանը ի՞նչ ա ասում 1991 թվականի հռչակագիր: Ադրբեջանն ասում ա սահման չկա, թքած ունեմ 1991 թվականի հռչակագրի վրա: Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք: Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի»,-հավելեց ՀՀ նախկին վարչապետը:

Հրանտ Բագրատյան Ադրբեջան Հայաստան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին