f

Անկախ

Ասում են բյուջեի վիճակը ֆանտաստիկ լավ է, բայց նոր հարկեր են ավելացնում. Բաբկեն Պիպոյանը՝ 200 եվրո անմաքս շեմին իջնելու մասին


Ապրիլի 1-ից  ֆիզիկական  անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը  նվազեցվել է՝ նախկին 200 հազար դրամի և 31 կգ փոխարեն սահմանվել է 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը:

Քաղաքացիներն ահազանգում են, որ իրենք իրազեկված չեն եղել փոփոխությունների մասին և նախապես պատվիրված ապրանքներ ունեին, որոնք ստիպված են մաքսազերծել։ Մյուս կողմից էլ հայտնի իրողություն է, որ քաղաքացիները մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության և մատչելի գներով գնումներ են կատարում արտասահմանյան առցանց հարթակներից և մաքսատուրքից խուսափելու համար ստիպված կլինեն հրաժարվել այդ շահավետ գնումներից։

Նոր մաքսային փոփոխությունները սպառողների շահերի տեսանկյունցի դիտարկելու համար Panorama.am-ը դիմեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին։

«Ըստ էության պետությունն անընդհատ խոսում է, որ աննախադեպ թվերով հարկեր է հավաքում և բյուջեի վիճակը ֆանտաստիկ լավ է, բայց մենք տեսնում ենք, որ բոլոր ուղղություններով, որտեղ տեսական շանս ունեն ավել հարկ հավաքելու և ավել մուտք ապահովելու՝ կառավարությունը գնում է այդ քայլերին։ ԸՆդ որում, սա ուղիղ քաղաքացուց վերցվող գումար է։ Ճիշտ է՝ կարգավորումը ԵԱՏՄ-ինն է, բայց չմոռանանք, որ հայկական կողմը որևէ առարկություն սրան չի ներկայացրել, ոչ ժամկետի ուշ լինելու, ոչ էլ այլ առումներով։ 

Լուրջ խնդիր էր, որ ՊԵԿ-ը շատ ուշ էր իրազեկել փոփոխությունների մասին։ Այն իրազեկումը, որ ՊԵԿ-ն արեց մի քանի օր առաջ, նորմալ էր, պետք է արվեր, բայց այն պետք է լիներ արդեն հիշեցման կարգով։ Այդ նույն տեքստը պետք է տված լիներ հունվար ամսին։ Ինչու հունվարին, որովհետև կա վիճակագրություն, թե ինչ ժամկետներում են էլեկտրոնային գնումները հասնում երկիր։ Ստացվում է այնպես, որ մարդիկ ապրանք են պատվիրել մի ժամանակահատվածում, երբ դե ֆակտո կարող էին պատվիրել 200 հազար դրամի, բայց ապրանքը երկիրը հատում է արդեն 200 եվրոյի հաշվարկով և ստացվում է, որ շատերը, ըստ էության, կարող էին այդ գնումը չկատարել, եթե իմանային, որ այդ ապրանքը մաքսազերծելու են։ Այսինքը ունենք իրավական խնդիր։

Առցանց առևտուրը սրանից հետո որոշակի փոփոխությունների կենթարկվի։ Բավական մեծ ծավալ էր կազմում նաև արտերկրից գնված ապրանքները, որոնց արժեքը գերազանցում էր 200 եվրոն։ Բնականաբար, հիմա մարդիկ պետք է ծանր ու թեթև անեն, հասկանան, թե արժի գնել, թե ոչ։ Մարդիկ ինչու էին այդ եղանակով ապրանքներ ձեռք բերում։ Որովհետև այն ինչ-որ տոկոսով ավելի էժան էր, քան մեր երկրում վաճառքը։ Էլեկտրոնային գնումն այդ իմաստով ունի առավելություն, որ էժան է և՝ թերություն, որովհետև մարդն ապրանքն առանց շոշափելու, վիզուալ զննելու է գնում, հեռավորության վրա է ապրանքը զննության ենթարկում և ընտրություն անում։ Եթե քաղաքացին 15 % էլ ինքը պետք է ավել գումար վճարի ապրանքի համար,  և գնային տարբերույունն էլ մեր երկրի հետ, օրինակ, 20 % է, ապա ինքը կմտածի այդ եղանակով գնել, թե ոչ»,-ասաց Պիպոյանը։

Բաբկեն Պիպոյան պետական բյուջե հարկերի բարձրացում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին