f

Անկախ

Կպատերազմե՞ն Թուրքիան և Հունաստանը նավթային պաշարների համար


Հունաստանն ու Թուրքիան պատրաստ են Միջերկրական և Էգեյան ծովերում նավթային պաշարների շուրջ տարաձայնությունները լուծել ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտարարել են երկու երկրները պաշտպանության նախարարների մակարդակով։

«Վերջին շրջանում Թուրքիայի պահվածքը բավականին ագրեսիվ է։ Կարծում եմ, որ Հունաստանի համար նման պահվածքին դիմակայելու միակ տարբերակը մի կողմից դիվանագիտական ողջ զինանոցն օգտագործելն է, մյուս կողմից՝ մեծացնելը  զինված ուժերը, որոնք զսպող գործոն են»,- հայտարարել է Հունաստանի պաշպանության նախարար Նիկոս Պանայոտապուլոսը՝ մեկնաբանելով իրողությունը, որ թուրքական կառավարությունը պատրաստվում է թույլտվություն տալ հունական կղզիների մոտակայքում նավթի պաշարների ուսումնասիրություն և արտահանում իրականացնելու համար։

«Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի։ Այդ ցանկացածը ենթադրում է նաև ռազմական գործողություններ։ Մենք դրան չենք ձգտում, սակայն ուզում ենք հստակեցնել, որ կանենք ամեն հնարավոր բան՝ պաշտպանելու մեր սուվերեն իրավունքները»,- հայտարարել է հույն պաշտոնյան։

Ի պատասխան նրա թուրք գործընկերը ևս նման հայտարարություն  է հնչեցրել։ «Մենք ցանկանում ենք մեր խնդիրները Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում լուծել միջազգային իրավունքի շրջանակներում»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ Թուրքիան պատրաստ է իր շահերը պաշտպանել նաև ռազմական ճանապարհով։

Ուշագրավ է, որ այս երկու երկրները ՆԱՏՕ-ի անդամ են։

Պարզելու, թե ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել թուրք-հունական հարաբերություններում, «Անկախը» զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Պարոն Իսպիրյան, և Հունաստանը, և Թուրքիան հայտարարել են, որ պատրաստ են ռազմական ճանապարհով պաշտպանելու իրենց շահերը։ Ձեր կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկու անդամներն ի վերջո ռազմական առճակատման կգնա՞ն։

-Թուրք-հունական հարաբերությունների  էսկալացիան բավականին հին պատմություն ունի։ Տարբեր ժամանակներում տարբեր բնույթի հարցերի շուրջ են այդ էսկալացիաները տեղի ունենում։ Հիմա դա տեղի է ունենում Կիպրոսի շուրջ նավթային հորատումների պատճառով։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր խաղացողները թույլ կտան, որ  իրենց երկու դաշնակիցները, որոնք երկուսն էլ արևելքում կարևոր անդամներից են, միմյանց հետ բախման գնան։ Իհարկե, մենք նման բախման փորձ ունենք․  Կիրպոսի օրինակը։  Բայց  այն ժամանակ լրիվ այլ կոնտեքստում էր խնդիրը։ Հիմա այլ իրավիճակ է։ Չեմ կարծում, որ գործը կհասնի ռազմական բախման։

-Ինչպե՞ս ՆԱՏՕ-ի գլխավոր խաղացողները կարող են կարգավորել իրավիճակը։ Ի՞նչ հնարավոր լուծում եք տեսնում։

-ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև խնդիրների կարգավորման մեխանիզմներ կան, այդ թվում և ռազմական խնդիրների ծագման դեպքում։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հիմնական խաղացողները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան,  կկարգավորեն հարցը։ Այս հայտարարություններն ուղղակի հոգեբանական ազդեցություն  թողնելու համար են։ Բնական է, եթե Հունաստանը հայտարարում է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորության մասին, Հունաստանին բնակչությամբ և ռազմական ներուժով գերազանցող Թուրքիան այլ պատասխան չէր կարող տալ։

Սակայն չեմ կարծում, որ  գերտերությունները նման բախում թույլ տան, մանավանդ իրենց երկու դաշնակիցների միջև։

-Թուրք-հունական այս լարվածությունն ինչպե՞ս կանդրադառնա ԵՄ-Թուրքիա առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա։  

-Թուրքիա-ԵՄ հարաբերություններ վերջին տարիներին կարող ենք ասել՝  չկան, գոյություն չունեն այն ֆորմատով, որով թուրքիան բանակցում էր ԵՄ-ին անդամակցելու, Շենգեն գոտի մուտք գործելու համար։

Կիպրոսի օրինակով ներկայացնեմ․ այն ԵՄ-ի համար ամենացավոտ կետն է Թուրքիայի հետ հարաբերություններում, որը փորձում են շրջանցել ինչ-որ հարցեր դիտարկելուց։ Այդպես են վարվում՝ հաշվի առնելով  Թուրքիան ազդեցությունից դուրս թողնելու վտանգները, Թուրքիայի աշխարհագրական դիրքը, տնտեսական շահերը, դրա համար փորձում են բանակցությունների ձևական կողմը պահպանել։

Նույն կերպ կլինի նաև Հունաստանի դեպքում։ Կլինի քաղաքական արձագանք։ Տնտեսական պատժամիջոցներ կարող են լինել, եթե ԵՄ անդամները նման բանաձև ընդունեն, բայց այս պահին նման բանի  կողմնակիցներ չեն լինի։ Ամեն ինչ կախված կլինի հետագա սրացման աստիճանից․ ինչքան սրացման կգնա Հունաստանը և ինչքան սրացման կգնա Թուրքիան։

-Թուրքիան սովորաբար շատ բաների հասնում է «զոռբայությամբ»։ Այս դեպքում այդ տարբերակը կաշխատի՞։ Թե՞ Հունաստանն այնուամենայնիվ կկարողանա պաշտպանել իր շահերը։

-Այս պարագայում կարծում եմ և Ռուսաստանը, և Արևմուտքը Հունաստանին են պաշտպանելու։ Այս հարցում Թուրքիայի մանևրելու շրջանակն ավելի նեղ է։ Եթե այլ հարցերում Արևմուտքը հակադարձում էր Ռուսաստանին կամ հակառակը և Թուրքիան կարողանում էր ինչ-որ բան պոկել, այս պարագայում այդպես չի լինի․ մանևրելու շրջանակը նեղ է։ Ճիշտ է, քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց այս պահին հավանական է, որ Հունաստանը կկարողանա պաշտպանել իր շահերը։

Թուրքիան չի կարող ինքնուրույն աշխարհի դեմ գնալ, փորձը ցույց է տալիս, որ դա ծանր է նստում Թորքիայի վրա, հիշենք ռուս-թուրքական լարվածությունն ինչ ծանր արժեցով Թուրքիայի  տնտեսությանը՝ տնտեսության մի շարք ոլորտներ քայքայվեցին, նույնը ԱՄՆ-ի հետ ունեցած խնդրի արդյունքում․ լիրան 200 տոկոսի անկում ապրեց, միլիարդավոր դոլարներ դուրս եկան երկրի տնտեսությունից։

Թուրքիան չի կարող ամբողջ աշխարհին դեմ գնալ օրինակ 100 մլն դոլարի նավթի համար, քանի որ դա կարող է իր երկրի տնտեսությանը հարյուրավոր միլիարդներ արժենալ։

Պարզապես սա նաև  հեղինակության կռիվ է Թուրքիայի համար։

-Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նաև գերտերություններն ավելի շատ ներքին խնդիրներով են զբաղված՝ առողջապահական, տնտեսական և այլն։ Թուրքիան կարո՞ղ է օգտվել այս իրավիճակից։

-Այո, իսկապես ամբողջ աշխարհում բոլորի ուշադրությունը արտաքին քաղաքականությունից տեղափոխված է առողջապահական ու տնտեսության ոլորտ, ներքին խնդիրներ։ Եվ  մենք տեսնում ենք, որ Թուրքիան այս փաստից օգտվելով Լիբիայում է փորձում քայլեր ձեռնարկել՝  ավելի շատ ազդեցություն ձեռք բերելու։ Նույնը  և Հունաստանի հետ հակասություններում է։ Ինչ-որ չափով, այո, հույսը դրել են իրավիճակի վրա։ Սակայն, անկախ իրավիճակից, կան որոշակի գերակա շահեր,  և դա կարմիր գիծ է։

 

Հունաստան Անդրանիկ Իսպիրյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին