f

Անկախ

Քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանը դատի է տվել 2 տասնյակ գործիչների և նրա բոլոր հայցերը բավարարվում են. Ղազարյան


Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես այսօր շատ հարցերի պատասխաններ եմ ուզում ստանալ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին տեսկան, այժմ քաղաքական ակտիվիստ Էդգար Ղազարյանը:

«Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ԵԽ անդամ երկրներ են; Արդյոք կարելի՞ է, որ 21-րդ դարում ԵԽ պատասխանատվության գոտում մի միջնադարյան հետամնաց բռնապետ խախտի միջազգայնորեն ընդունված սկզբունքները, կանոնները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա՝ բացառապես իր էթնիկ խմբին պատկանելու իմաստով, ցեղասպանության ենթարկի, որից հետո շատ կարճ ժամանակ անց էդ մարդկանց իրենց բնօրրանից  բռնի տեղահանեն:

Հետաքրքիր է՝ ԵՄ անդամ ուրիշ երկրում նման բան գոյություն ունի՞, թե՞ ոչ: Ընդ որում դա իրականացվի ՀՀ իշխանությունների հետ համաձայնությամբ, որը ԵԽ անդամ մեկ այլ երկիր է:

ԵԽ անդամ ուրիշ  երկիր կա՞, որտեղ ՄԻՊ-ը դառնա հետախույզ, իսկ դատախազը դառնա ՄԻՊ»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը՝ նշելով. «Եթե այդ մարդիկ քաղբանտարկյալ չեն, ուրիշ ինչի՞ համար են նստած: Մեր հասարակության մեջ կա՞ մի մարդ, որ մտածում է, որ Արմեն Աշոտյանը հանցագործություն է արել եւ պետք է բանտ նստի: Պարզ չի՞, որ նա բանտում է բացառապես իր քաղաքական դիրքորոշումների, իր կուսակցական պատկանելիության համար: Պարզ չի՞, որ Մամիկոն Ասլանյանը բանտում է գտնվում բացառապես այն բանի համար, որ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին: Որեւէ մեկը մտածում է, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է, որովհետեւ հանցա՞նք է գործել:

Ալեն Սիմոնյանը, որ թքել է քաղաքացու վրա եւ մնացել է անպատիժ, դատի է տվել երեւի երկու տասնյակ գործիչների, լրագրողների եւ առանց բացառության նրա բոլոր դատական հայցերը բավարարվում են առնվազն ներողություն խնդրելու մասով: Սա խոսքի ազատության, իշխանությունների հանդուրժողականության ժամանակակից  եվրոպական ստանդարտնե՞ր են:

Եթե ԵԽ նախագահը եկել է Հայաստան, նա պետք է միայն այս հարցերի օրակարգով գա, պետք է ասի՝ գիտե՞ք ինչ, եթե դուք ԵԽ անդամ երկիր եք, ԵԽ արժեքներով պետք է առաջնորդվեք: Թե չէ սրանք երկուսով Ալիեւի հետ ստեղծել են մի հատ հետամնաց, մեկը կազմակերպված, մեկը՝ թափթփված բռնապետություն, եւ պարզվում է, որ այդ բռնապետությունն արժանանում է սրանց ամենաբարձր գնահատականին»:

Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝  ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ  պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։

Հայաստան Էդգար Ղազարյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին