Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Համլետ Հ.-ն իր վարած «Citroen» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Գյումրի գարեջուր» ընկերության մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը, կոտրել այն:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վարորդը վթարից հետո հասցրել է ավտոմեքենայից դուրս գալ: