f

Անկախ

Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ քաղաքագետ


Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը դեմ է դուրս եկել տարածաշրջանի բոլոր երկրներին՝  հարաբերություններ հաստատելով Արևմուտքի հետ, արտաքին քաղաքական կուրս փոխելով դեպի Արևմուտք։ Հասկանալով, որ այս իրավիճակում Հայաստանը տարածաշրջանում միայնակ է մնացել փորձում է իրավիճակի սրման միջոցով լրացուցիչ զիջումներ պարտադրել հայկական պետությանը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին։

«Այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է․ իրենք քանի օր շարունակ քննադատում էին երեկ տեղի ուենցած Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն - Բլինկեն հանդիպումը։ Հիմա էլ տեսնելով, որ այդ քննադատությունների ալիքը ուղղվել է նաև Հայաստանին Ռուսաստանի, Թուրքիայի նաև Իրանի կողմից, Ադրբեջանը հարմար պահ է գտել ևս մեկ անգամ ուժի միջոցով մեզ ինչ-որ բաներ պարտադրելու, ինչ-որ զիջումներ կորզելու»,- կարծիք հայտնեց բանախոսը։

Դիտարկմանը՝ հանդիպումից առաջ դեռևս կային մեղադրանքներ, թե հայկական կողմը կուտակումներ է անում, զինվում է և այլն, դա ինչով էր պայմանավորված, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ մեղադրանքներն էլ էին Բրյուսելյան հանդիպման ֆոնին․

«Այսինքն անընդհատ խոսք էր գնում այն մասին, որ երկիրը  դեպի Արևմուտք տանելը հակամարտություն է բերելու տարածաշրջան և Ադրբեջանը հիմա այդ գնահատականները փորձում է ի ցույց դնել՝ լարվածության մեղքը բարդելով և ՛հայկական կողմի, և՛ Արևմուտքի վրա, որոնք իբրև թե այնպես են զինում Հայաստանը, որ եթե հիմա դեմը չառնվի, ուրեմն ամբողջ տարածաշրջանում մեծ պատերազմ է սկսվելու»,- ասաց նա։

Քաղաքագետն ընդգծեց, որ այսեղ հասկանալի է, որ հիմնական պայքարը Հայաստանի տարածքով թուրքական միջանցք ստեղծելու համար է․ 

«Ռուսաստանը ցանկանում է, որ դա լինի իր վերահսկողության տակ, թուրք-ադրբեջանական դաշինքը վերահսկողություն ընդհանրապես չի ցանկանում տեսնել, Արևմուտքն էլ իր վերահսկողության մեխանիզմներն է փորձում հաստատել։ Այս տեսակետից, հիմա երբ  մտերմանում են Հայաստանի իշխանությունների հարաբերություններն Արևմուտքի հետ, կա մտավախություն և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում, որ կարող է այդ միջանցք կոչվածը հայտնվի արևմտյան վերահսկողության տակ։ Հիմա դրա դեմ է պայքար գնում»։

Ի՞նչ եք կարծում, արդյոք, Բրյուսելյան հանդիպմանն այդպիսի էական պայմանավորվածություն ձեռք բերվել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը կամ տարածաշրջանի այլ պետությունները ակնարկներ են անում, թե վեկտոր ենք փոխում, նա պատասխանեց․

«Սկսենք նրանից որ մամլո հաղորդագրության մեջ տարածվածը կարող է լիարժեք չարտահայտել իրական պայմանավորվածությունների մասշտաբները, այսինքն ինչ-որ բան հայտարարում են բայց գործընթացը խորքային շատ ավելի մեծ հեռանկարներ ու հեռուն գնացող նպատակներ է իր մեջ պարունակում։

Վստահ եմ դրա մասին մենք կտեսնենք առաջիկա զարգացումներին և կհասկանանք՝ էլ ինչ են խոսել, որը չի հայտարարվել։ Բայց այն ինչ-որ կա մամուլում, դա ամբողջը չէ և, բնականաբար, մեր հարևան երկրները գիտեն, որ դա չէ ամբողջը իրենք բոլորն աշխատում են, տեղեկացված են և այս իմաստով, ավելի քան համոզված եմ, որ մտահոգվելու տեղ իրականում ունեն իրենց շահերի տեսակետից ելնելով»։

Քաղաքագետի խոսքով՝ մյուս կողմից էլ հիմա պարզ ցույց է տրվում մեր ժողովրդին, ընդ որում նաև Արևմուտքի կողմից, որ անվտանգային երաշխիքներ ամեն դեպքում մեզ չեն տրվելու։

«Այսինքն այն ինչ տարածվեց մամուլում ուղերձ էր ժողովրդին, որ մենք այսքանն ենք պատրաստ անել մնացածն ինչ կլինի արդեն տեղի խնդիրներն են։  Ուստի մենք հիմա գնում ենք դեպի Արևմուտք առանց հստակ անվտանգության երաշխիքների, իսկ այն որ Ադրբեջանը տեսնում է, որ այդ անվտագնության երաշխիքները չկան Արևմուտքի կողմից, նաև տեսնում է դժգոհություն Ռուսաստանի կողմից  Հայաստանի հանդեպ, բնականարար, առիթից փորձում է օգտվել՝ ինչ-որ նոր բաներ կորզելու, դիրքերն ավելի ամրապնդելու համար»,- շեշտեց Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, կրակ է բացվել.

Ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Հայաստան Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին