f

Անկախ

«Փաստ». Ֆինանսական խարդախությունները թափ են հավաքում. նորանոր մեխանիզմներ են գործարկվում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում ֆինանսական խարդախությունների զոհ՝ կորցնելով հսկայական գումարներ: Ավելին, խարդախները ժամանակ առ ժամանակ նորանոր տարբերակներ են «մոգոնում» և մարդկանց գցում իրենց ծուղակը: «Փաստ» թերթի տեղեկություններով, բացի արդեն «հանրահայտ» դարձած մեխանիզմից, երբ ինչ-որ բան գնելու և գումար փոխանցելու անվան տակ իբր «Հայփոստի», իսկ իրականում «Հայփոստի» հետ որևէ կապ չունեցող էջով կորզում են բանկային տվյալներ ու հափշտակում գումարներ, վերջին շրջանում նոր մեխանիզմներ են ի հայտ եկել: Առաջիկայում մենք կանդրադառնանք դրանցից մի քանիսին՝ մեր քաղաքացիներին հերթական անգամ տեղեկացնելու զեղծարարության մասին և հնարավորինս նրանց հետ պահելու նման ծուղակներից:

Օրինակ՝ օրերս ոստիկանությունը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով օրական մինչև 20 000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Արդյունքում լրացնելով անձնական տվյալները՝ մարդիկ դառնում են խաբեության զոհ և ունենում ֆինանսական կորուստներ։ Մեր տեղեկություններով, վերջին օրերին նույնաբովանդակ նամակներ են ստացվում նաև «դրսի» հեռախոսահամարներից, օրինակ՝ +880 կոդով (Բանգլադեշ):

Հաջորդ մեխանիզմը, որ խարդախները կիրառում են վերջին շրջանում, վերաբերում է իբր վարկի չեղարկմանը: Զեղծարարները կապ են հաստատում քաղաքացու հետ, ընդ որում՝ տվյալ անձի բանկի հեռախոսահամարին շատ նման հեռախոսահամարից, ներկայանում որպես բանկի աշխատակից և հայտնում, որ քաղաքացու անունով ձևակերպվել են վարկեր, որոնց չեղարկման նպատակով պետք է անցնել հղմամբ: Այնուհետև զեղծարարներն ուղղորդում են նշված հղման միջոցով մուտք գործել տվյալ անձին սպասարկող բանկի օնլայն համակարգ և ինքնուրույն չեղարկել վարկերը։ Բնականաբար, այդպիսով մարդիկ զեղծարարներին հասանելի են դարձնում իրենց մուտքային տվյալները, ինչից հետո խարդախները յուրացնում են նրանց գումարները: Ավելին, կարող են նաև օնլայն վարկեր ձևակերպվել: Մեր տեղեկություններով, բավական տարածված են նաև իբր «ներդրումների» անվան տակ կատարվող հափշտակությունները, որի մեխանիզմներին կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայաստան խարդախություն

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին