f

Անկախ

Վաղ ախտորոշված ու ադեկվատ մասնագետի դիմած քաղցկեղով հիվանդը ենթակա է վերջնական բուժման


Որպես քաղցկեղը հաղթահարած մարդ, մի քանի անգամ խոստացել էի գրել դրա մասին, բայց անընդհատ հետաձգում էի։ Վերջերս ինձ ասացին, որ հունիսի առաջին կիրակին քաղցկեղը հաղթահարած մարդկանց օրն է։ Այս տարի ծնունդս էլ է այդ օրը, ու քանի որ մի քիչ խորհրդանշական է, որոշեցի վերջապես խոստումս կատարել։

.

Այս գրառումը տեղ է գտնելու թեմատիկ խմբերում, դրա համար ուզում եմ բոլորին ասել, որ քաղցկեղի ախտորոշումը դեռ դատավճիռ չէ։ Վաղ ախտորոշված ու ադեկվատ մասնագետի դիմած քաղցկեղով հիվանդը ենթակա է վերջնական բուժման։ Մարդը դրանից հետո ապրում է այնքան, ինչքան կապեր եթե բախված չլիներ այդ միանշանակ բարդ, բայց հաղթահարելի պրոբլեմի հետ։ Իհարկե ամեն ինչ կախված է ախտորոշման ժամանակից ու քաղցկեղի տեսակից։ Բայց ժամանակակից բժշկությունը այն չէ, ինչ 20-30 տարի առաջ, որտեղից գալիս են մեր պատկերացումները ու վախերը։ Նույնիսկ եթե մարդուն ուշ ու բարդ փուլում են ախտորոշել, հուսահատվել երբեք պետք չէ։ Հույս միշտ կա։

.

Մի քիչ բուժման մասին։ Քաղցկեղը սոդայով, ռեհանի թուրմով, թթխմորով, սիսեռով, նույնիսկ խունկով ու սխտորով բուժել ՉԻ ՍՏԱՑՎԻ։ Քաղցկեղը բուժվում է բժիշկը ու ինչքան շուտ են դիմում բժշկի` այդքան վերջնական բուժման շանսերը մոտենում են 100 տոկոսի։ Այո, հետազոտությունները բարդ են, այո դեղերը համով չեն, այո բուժումը դժվար է, այո քիմիոթերապիան ծանր է, բայց հաջողության ճանապարհը միշտ դժվար է։ Իսկ տարատեսակ անուշահոտ դարչինն ու անվնաս սոդան ոչինչ չեն տալու, բացի թանկարժեք ժամանակի կորուստը, որը հիմնական ճակատագրական սխալն է դառնում։ Դրա համար միշտ ու արագ պետք է դիմել բժշկի։ Ոչ խոտաբույսերի, ոչ ասեղնաբուժության, ոչ սիսեռաբուժություն, այլ իսկական բժշկական կրթություն ստացած, լիցենզավորված բժշկի։

.

Ուզում եմ ասել, որ ադեկվատ բժիշկն ու ժամանակին դիմելը լավ բան է, բայց առանց լավ տրամադրության, առանց պացիենտի քաջության ոչինչ չի ստացվի։ Իսկ լավ տրամադրությունն ու քաջությունը հարազատներն ու ընկերներն են տալիս։ Ես սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, թե ի՞նչ կլիներ, եթե այդ օրերին մենակ մնայի։ Իմ ընկերների, գործընկերների, հարազատների ու կնոջ սատարումը ուղիղ այնքան էր օգնում հաղթահարել քաղցկեղը, ինչքան որ վիրահատությունը ու քիմիոթերապիան։ Ես կյանքիս չափ շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց, որոնք սարի պես կանգնեցին մեջքիս, կնոջս, որ ձեռքիցս բռնած տարավ հետազոտությունների։ Օգնության եկան բոլորը, նրանք, ումից սպասում էի, ու նրանք, ումից չէի սպասում։ Ես հասկացա, որ լավ ու վատ մարդիկ չկան, բոլորը լավն են։

.

Իսկ ամենամեծ հույսը տալիս էին մարդիկ, որոնք տարիներ առաջ բախվել էին քաղցկեղի հետ ու հաղթահարել այն։ Ես որոնում էի նման մարդկանց պատմություններ, կարդում ու գոտեպնդվում։ Եթե իրենց մոտ ստացվել է, իմ մոտ էլ կստացվի, մտածում էի ես ու մտքում խոստանում, որ տարիներ անց ես էլ կգրեմ իմ պատմությունը։ Ես կհաղթեմ, ես կապրեմ, ես մարդկանց կպատմեմ ու հույս կտամ։ Ու հիմա 8 տարի անց, ես առողջ եմ, ես ապրում եմ, մենք այդ ընթացքում երկրորդ երեխան ունեցանք, որը այս ամիս 7 տարեկան է դառնում։ Ես կատարում եմ իմ խոստումը, կիսվում եմ իմ պատմությամբ ու առողջություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր պայքարում են քաղցկեղի դեմ։ Դուք կհաղթեք, որովհետև դա հաղթահարելի խոչընդոտ է։ Դուք կհաղթեք, որովհետև ձեր ընկերները ձեզ մենակ չեն թողնելու, իսկ իմ նմանների պատմությունները թող շատանան։ Դուք հաղթելու եք ու տարիներ անց գրեք դրա մասին, որպեսզի մյուսներին հույս տաք։

քաղցկեղ Վազգեն Թորոսյան ՖԲ Գրառում

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին