f

Անկախ

Մհեր Գրիգորյանը խորտակվող նավից փախչելու ուղիներ է փնտրում


Նկատե՞լ եք՝ փաշինյանական՝ Տավուշ կատարած այցին հաջորդող շրջանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անտեսանելի է դարձել։

Ժողովուրդը չի մոռացել, որ նա այդ այցի ողջ ընթացքում անխոս ու լուռ նստած էր, մի տեսակ՝ շփոթահար, փաստորեն իր գործառույթից՝ Հայաստան-ադրբեջան սահմանազատում-սահմանագծում կատարելու գործընթացից առաջ է ընկել վարչապետը, շաբաթն ուրաբաթից շուտ է բերել։

Ասել է՝ ինքն ուղղակի կամակատար է եղել փաշինյանական՝ հողհանձնողական քաղաքականության մեջ, քանի որ իր լռությամբ կանգնել է մեկի կողքին, ով շագրենու կաշվի նման մաս առ մաս մեր հայրենիքը ալիևին է նվիրաբերում։

Կամակատար և մասնակից։

Նա դարձել է մասնակիցը մեծ դավաճանության, մինչդեռ հատկապես ի՛նքն ասելիք պիտի ունենար, բայց գերադասեց լռել։

Փոխանակ ասեր՝ այդ ու՞մ հայրենիքի գյուղերն ու ռազմավարական բարձունքներն ես նվիրում ալիևին, բա ու՞ր մնաց սահմանազատոիմ-սահմանագծումը, բա ի՞նչ եմ այսքան ժամանակ քննարկել համատեղ հանձնաժողովում։

Լռությունը համաձայնության նշան է, թե՝ անզորության, փաստն այն է, որ նա մասնակից է դարձել Տավուշի հայկական գյուղերի առևտուրին։

Ի վերջո, ՀՀ քաղաքացին, համայն հայությունը հարցեր ունի՝ Բա ու՞ր են քարտեզները, ի՞նչ քարտեզ կա՝ որում Տավուշի մարզի այդ 4 գյուղերը /Բաղանիս Այրում, Աշաղ Ասքիփարան, Խեյրիմյի և Ղըզըլհաջիլի/ հայկական չեն։ Եվ որտե՞ղ է վկայակոչվում, թե դրանք ադրբեջանական են․․․

Հայաստանի տարածքում հայոց հողից զատ այլ հող ու տարածք գոյություն չունի։ Հայաստանն իր ո՛չ մի հարևանի հողը չի զավթել, զավթողական օղակը մե՛ր շուրջ է եղել մշտապես․ և՛ երեկ, և՛ այսօր։

Իսկ միգուցե Գրիգորյանի պասիվությունը պատահակա՞ն չէ։ Մի՞գուցե, հասկանալով, թե ի՜նչ ծանր բեռ է իր ուսերին, թեկուզ ուշացած՝ նա ուզում է սահմանազատվե՞լ փաշինյանից։ Մանավանդ, այս օրերին քպական վերնախավն իրար հերթ չտալով թութակի նման կրկնում է փաշինյանի անհեթեթ հայտարարությունները։Ավելին` կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը հեռանալու ուղիներ է փնտրում, որ փորձի նվազագույն վնասներով դուրս գա ստեղծված վիճակից. լինելով բանկիր` նա պարզ հաշվարկ է արել ու հասկացել, որ նավն արդեն խորտակվում է:

Վերջապես, հիշենք, որ դեռ 2020-ի պատերազմից հետո էր Գրիգորյանի կինն իր ֆբ․ էջում անդրադարձել ֆբ․օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի գրառմանը, ով զոհված զինծառայողի մորաքույրն էր և ծանր բաներ էր գրել։ Մասնավորաբար, վերջինս պատմել էր այս իշխանության դաժան և անմարդկային վերաբերմունքի մասին, այն մասին, թե ոնց էին սրանք հետմահու արիության մեդալով պարգևատրված 18-ամյա Ռոբերտի մեդալը հորը հանձնել տաքսու վարորդի միջոցով, մի տոպրակի մեջ դրած․․․

«Էս ու՞ր ենք հասել գետինը մտնեք՝ ավելի լավ ա։ Վստահ եմ՝ որ հաշվենք, հաստատ մեր լուսահոգի զոհերից շատ պարապ դեպուտատ ու չինովնիկ կա»,-գրել էր Գրիգորյանի կինը՝ քննադատելով իշխանության վարած քաղաքականությանը։

Մհեր Գրիգորյան Տավուշի մարզ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին