f

Անկախ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձեւաչափով բարձրամակարդակ հանդիպումը


2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձեւաչափով բարձրամակարդակ հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու «հավաքական Արեւմուտքի» հերթական փորձ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Դրանում նաեւ նշված է.

 «Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, սադրել նոր բաժանարար գծեր, ինչպես նաեւ լարվածության չվերահսկվող աճ։

Ակնհայտ է, որ Արեւմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել իր չափազանց վտանգավոր մտահղացումների իրականացման գործիքի Հարավային Կովկասում։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը վաղանցիկ խոստումներով փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, դուրս բերվեն ռուսական ռազմակայանը եւ սահմանապահները։ Երեւանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արեմուտքը խաբի իրեն եւ երկիրը տանի կեղծ ուղիով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, լուրջ խնդիրներով տնտեսությունում եւ բնակչության արտահոսքով։ 

Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվի բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ փոխգործակցությունից եւ ԵԱՏՄ ու ԱՊՀ շրջանակում։ Հենց այդ գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի (չորս անգամ 2018-ից ի վեր) եւ, որպես հետեւանք, տնտեսության ռեկորդային աճը եւ բնակչության բարեկեցության բարձրացումը։

Հաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացման եւ ընդլայնման տրամադրվածությունն այն սկզբունքներով, որոնք ամրագրված են հիմնարար երկկողմ փաստաթղթերում եւ պայմանավորվածություններում՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։

Արեւմուտքը փորձում է նաեւ քայքայել հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը՝ 2020-2022թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրը, որոնք նախատեսում են տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի պատրաստում, վստահության ամրապնդում փորձագետների շփումների միջոցով։ Հենց Վաշինգտոնի եւ Բրյուսելի ճնշման տակ է պաշտոնական Երեւանը դադարեցրել այս պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝  փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումների։ Մոսկվայում նախկինի պես պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։

Խնդրահարույց հարցերը, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի,  Հարավային Կովկասում պետք է լուծել «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համապատասխան, որը համաձայնեցվել է 2023թ. հոկտեմբերի 23-ին Թեհրանում, «3+3» Խորհրդատվական պլատֆորմի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաեւ Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այս պայմանավորվածությունները, իսկ Երեւանի իշխանություններին, իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս, հաշվի առնել հարեւան պետությունների մտահոգությունները»։

ՌԴ ԱԳՆ ԵՄ ԱՄՆ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին