f

Անկախ

Սովորաբար հայրենիք կորցնելուց, հող վաճառելուց հետո ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն. Մամիջանյան


Սովորաբար հայրենիք կորցնելուց, հող վաճառելուց հետո ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպմանը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։

«Դա այդ նույն 223 միլիո՞նի մասին է խոսքը, հիշում եք 44-օրյա պատերազմից հետո որ պետք է փոխանցվեր, որի մասին բոլոր ՔՊ–ական երեսփոխանները ամեն տեղ դրա մասին էին խոսում. հիմա ի՞նչ կա, այդ գումարը գումարե՞նք իրար, դառնա՞ կես միլիարդ։ Մեր հայրենիքը չի վաճառվում որևէ գումարով»,- նշեց Մամիջանյանը։

Անդրադառնալով ժողովրդավարությանը՝ Մամիջանյանն ասաց. «Հարգարժան պաշտոնյաներին հիշեցնում եմ, որ քաղբանտարկյալներով ժողովրդավարություններ չեն լինում։ Մեր քաղբանտարկյալ ընկերներից որոշները մի քանի տարի, մյուսները կես տարի, մյուսները մի քանի ամիս անազատության մեջ են՝ բացառապես իրենց կարծիքն արտահայտելու և հայրենասեր լինելու համար։ Սովորաբար հայրենիք կորցնելուց, հող վաճառելուց հետո ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն, մեկ էլ հաղթում են «Եվրատեսիլում»»։

Անդրադառնալով մամուլում այն լուրին, թե 2008-ին ՄԱԿ ուղարկված քարտեզում ԼՂ-ն Ադրբեջան կազմում է, իսկ Տիգրանաշենը՝ անկլավ, Մամիջանյանն ասաց, որ Հայաստանը որևէ քարտեզ այդ ժամանակահատվածում ՄԱԿ-ին չի ուղարկել։

Հայաստան Հայկ Մամիջանյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին