Հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում, այս անգամ՝ ՊԵԿ-ում։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մուտք են գործել ՊԵԿ և գործողություններ են իրականացնում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կան ձերբակալվածներ։ ՊԵԿ-ից մեկնաբանություն ստանալ դեռևս չի հաջողվել։ Վարույթն իրականացնող մարմնից՝ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու օպերլիազորներ` կաշառք ստանալու մեղադրանքով։
«Այս պահին ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- նշեցին ՀԿԿ-ից։