f

Անկախ

Ներկայացել է որպես հարևան, կապկպել է 24-ամյա օտարերկրացի կնոջը, նրա քարտից հանել է փողը, ապա արձակել կնոջ ձեռքերը


Ապրիլի 3-ին, ժամը 16.45-ին, «911» ծառայություն է զանգահարել 24-ամյա օտարերկրա մի քաղաքացուհի և հայտնել հանցագործության մասին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կետրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր` Ալեք Մանուկյան փողոցի նշված հասցե:

Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ կինն իրավապահներին պատմել է, թե դուռը թակել է անհայտ մի տղամարդ, ներկայանալով հարևան` մոտեցել է լոգարանին, հետո կապել է իրեն և պահանջել գումար, սակայն ինքն ասել է, որ գումար չկա:

Դրանից հետո, ըստ պատմածի, տղամարդը վերցրել է կնոջ բանկային քարտը, կապկպել նրան և գնացել ելքագրելու գումար, այնուհետև վերադարձել է, արձակել կնոջ ձեռքերը, սակայն ոտքերը կապած թողնելով` հեռացել է:

Իրավապահները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ, կազմված փաստաթղթերն էլ ուղարկվեցին քննչական բաժին:

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների օգնությամբ

Կենտրոնականի ոստիկաններին հաջողվեց պարզել կատարողի ինքնությունը: Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 4-ին, ժամը 11.55-ին, 24-ամյա երևանցի կասկածյալը Հրաչյա Քոչարի փողոցում հայտնաբերվեց, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

գողություն ՀՀ Ոստիկանություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին