f

Անկախ

Ծաղիկների վաճառք, շինարարություն․ՊԵԿ-ն առանձնացրել է ռիսկային ոլորտներն ու ամփոփել հարկային ստուգումների արդյունքները


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացրել է 4,900 ՀԴՄ ստուգում, որը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

Ստուգումների արդյունքում արձանագրվել է շուրջ 1,900 խախտում, որը 31 տոկոսով  ավել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը նշեց, որ  ստուգումների արդյունքում տնտեսվարողներին առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 690 մլն դրամ:

«Նախորդ տարին համարեցինք վարչարարության բարելավման տարի։ Այս տարին սկսել ենք նույն ոգով, պատկերը ցույց է տալիս, որ լայնածավալ հսկողություն ենք իրականացում, որ հասնենք մեր նպատակին, այն է՝ ստվերի կրճատմանը, ինչն էլ իր հերթին կբերի պետական եկամուտների ավելացմանը։ Վարչարարությունից զատ, նաև տեսնում ենք, որ փոխվում է տնտեսվարողների վարքագիծը։ Առաջին եռամսյակում տպագրվել է 160 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ ներառյալ ՀԴՄ կտրոնները, որը 18 մլն-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Եթե գումարային ասեմ, ապա այս տարվա առաջին 3 ամիսներին շուրջ 470 մլրդ դրամով ավելի շրջանառություն է հայտարարագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Արթուր Հակոբյանը՝ նշելով, որ ՀԴՄ կտրոնների չտրամադրման առնչությամբ առավել ռիսկային ոլորտներն են ծաղիկների, կոսմետիկայի, զարդեղենի վաճառքի շուկան, շինարարությունը։

ՊԵԿ-ի հարկային հսկողներն առաջին եռամսյակում գոհացուցիչ պատկեր են արձանագրել նաև զբաղվածության շուկայում։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 498 չգրանցված աշխատողների ստուգում, որը 26 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ստուգումների արդյունքում շուրջ 240 դեպքով արձանագրվել է խախտում։

«Ստուգումներով հայտնաբերվել են 483 չգրանցված աշխատողներ: Արդյունքում՝ առաջադրվել է շուրջ 120,8 մլն դրամ տուգանք: Այստեղ առավել ռիսկային են շինարարության, հանրային սննդի ոլորտները։ Ասեմ, որ աշխատաշուկայում մենք տնտեսվարողների մոտ տեսնում ենք վարքագծի փոփոխություն։ Ստուգումների արդյունքում աշխատողներն օրինական գրանցվում են, ու շատ քիչ դեպքեր են լինում, որ նույն ընկերությունում այս խախտումը կրկնվում է։ Մեկ ցուցանիշ ներկայացնեմ, այս տարվա փետրվարին մոտ 34 հազար հարկ վճարող է գրանցվել։ Իհարկե, չենք կարող ասել, որ ամբողջ 34 հազարը նոր աշխատատեղերին է վերաբերում, ակնհայտ է, որ դրա մի մասը միանշանակ ստվերի կրճատման արդյունք է»,-ասաց Արթուր Հակոբյանը։

ՊԵԿ-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս հարցում իր արդյունքն է տալիս ինչպես վարչարարությունը, այնպես էլ աշխատող քաղաքացիների պահանջատիրությունը։ Քիչ չեն դեպքերը, որ հենց քաղաքացիներն են դիմում ՊԵԿ-ին իրենց իրավունքները վերականգնելու համար։

Առաջին եռամսյակում ՊԵԿ-ն ուշադրության կենտրոնում է պահել անկանխիկ գործարքները։ Մասնավորապես, իրականացվել է 2,454 հսկիչ գնում, որի արդյունքում շուրջ 659 խախտում է արձանագրվել։

Պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 213 մլն դրամ։

Հայաստան ՊԵԿ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին