Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը։
Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը։