f

Անկախ

Մենք աջակցում ենք Հայաստանին ռազմական ոլորտում, եւ դա չի խանգարել Հայաստանին չլքել ՀԱՊԿ-ը. Ֆրանսիայի դեսպան


Դիվերսիֆիկացիան այն է, ինչ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է մի երկրի, որը ցանկանում է ապահովել իր անկախությունը՝ տնտեսության, պաշտպանության ու քաղաքական ոլորտներում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան՝ հաշվի առնելով, որ հայկական ապրանքները հիմնականում արտահանվում եմ Ռուսաստան, արդյոք այդ ապրանքները հնարավոր կլինի արտահանել Եվրոպա:

«Ֆրանսերեն արտահայտություն կա՝ պետք չէ բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ: Ես կարծում եմ, որ սա այսօր ՀՀ իշխանությունների մտահոգությունն է: Մենք՝ ֆրանսիացիներս, պատրաստ ենք աջակցել Հայաստանին այս ճանապարհին: Կոնկրետ այսօր Հայաստանի ջրի ամենախոշոր մատակարարը ֆրանսիական ընկերությունն է՝ «Վեոլիա ջրի» հայկական մասնաճյուղը: Հայաստանում կուտակային կենսաթոշակի ամենախոշոր հիմնադրամը ֆրանսիական «Ամունդի ակբա» ընկերությունն է:

Այսպիսով մենք սկսել ենք աջակցության գործընթացը, ինչը նշանակում է, որ արդեն կարող ենք ինչ-որ բան անել: Այո, կարող ենք ավելին անել: Ի՞նչ է դա ենթադրում: Դա ենթադրում է, որ Հայաստանը նպաստավոր գործարար միջավայր ունի, դա ենթադրում է պայքար մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, նպաստավոր պայմաններ օտարերկրյա ձեռնարկությունների համար, որոնք տեղակայվում են Հայաստանում:

Հիշենք, թե ինչպես Օրանժը լքեց Հայաստանը անբարենպաստ պայմանների հետեւանքով, ինչը հիասթափեցրեց բազմաթիվ ֆրանսիկան ձեռնարկությունների, որոնք նպատակ ունեին տեղակայվել Հայաստանում: Հայաստանը պետք է ջանքեր գործադրի բարելավելու գործարար միջավայրը, իսկ եվրոպացիների կողմից կա կամք այդ գործում ներգրավվելու: Ֆրանսիական կողմից այդ կամքն ակնհայտ է»,-ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ են եվրաինտեգրմանը խոչընդոտում Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանը պատասխանեց. «Այսօր չի կարելի Ռուսաստանն ասոցացնել Եվրպայի հետ այն պահին, երբ Ռուսաստանը  հիմնական սպառնալիքն է Եվրոպայի անվտանգության համար: Դուք որպես Հայաստան, գտնվում եք տարածաշրջանային մի միջավայրում, երբ Հայաստանը շրջապատված է այնպիսի տարծաշրջանային գերտերություններով, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Դուք պետք է կարողանաք գործել այդ տրածաշրջանային միջավայրում՝ միաժամանակ զարգացնել ձեր կապերն ավելի հեռու գտնվող երկրների հետ՝ ԵՄ երկրներ, Ֆրանսիա, Հնդկաստան: Ես չեմ կարծում, որ հիմնարար հակասություն կա, չկա մեկ հիմնական ընտրություն անելու անհրաժեշտություն, այլ կա բազմաթիվ ընտրություններ անելու հնարավորություն որոշակի հարցերի շուրջ՝ ըստ ձեր շահերի:

Մենք այստեղ ենք, որ պրագմատիկ ձեւով արձագանքենք ձեր կարիքներին, եւ մենք արդեն դա ցույց ենք տվել ռազմական ոլորտում: Դա չի խանգարել Հայաստանին չլքել ՀԱՊԿ-ը:

Հայաստան Ֆրանսիա Օլիվյե Դըկոտին

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին