f

Անկախ

Մենք աջակցում ենք ՀՀ-ին, որ նա կարողանա պաշտպանել իրեն՝ չսպասելով, որ լինի ռազմական նոր դրվագ. Ֆրանսիայի դեսպան


Իրանը մի երկիր է, որը բազմիցս արտահայտել է իր մտահոգությունները Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում, սակայն այս մտահոգությունը պետք է ունենային ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները, քանի որ ՄԱԿ-ի խարտիան սահմանում է հարգել անդամ պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դիտարկմանը, որ Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իրենց համար եւ իրենք պատրաստ են ագրեսիայի դեպքում հակազդել, եթե Ադրբեջանը դիմի ագրեսիայի, ի՞նչ կանի Արեւմուտքը եւ հատկապես Ֆրանսիան, դեսպանը ասաց. «Ես ներկայացնում եմ Ֆրանսիան, որը իր կարողությունների սահմաններում կարող է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել իր ժողովրդին, իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսինքն չսպասել, որ լինի ռազմական նոր դրվագ օգնելու համար Հայաստանին: Այս  պատճառով է, որ մենք սկսել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն Հայաստանի հետ: Մենք ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն ենք, որ կոտրում ենք տաբուն՝ մատակարարելով սարքավորումներ ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանին:

Համագործակցությունը վերաբերում է նաեւ հայ զինվորականներին եւ Հայաստանի ՊՆ-ում ռազմական խորհրդատուների համար վերապատրաստումների կազմակերպմանը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ֆրանսիայում: Պաշտպանության ոլորտում մենք աջակցում ենք Հայաստանին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն»:

Ֆրանսիա Օլիվյե Դեկոտինյի Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին