f

Անկախ

Ձևավորվել է «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբ


Իշխանության կողմից Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների միակողմանի հանձնման և հակապետական քաղաքականության դեմ ընդվզման սկիզբը փաստացի դրեց Ոսկեպարը, որը այլևս ոչ միայն ընդվզման այլ նաև Հայկական պետականության համար պայքարի կիզակետն է։

Հաշվի առնելով, առկա համազգային խորքային ճգնաժամը, այլևս հրամայական է, որ ազգի յուրաքանչյուր շերտի ներկայացուցիչ (մշակութայինից մինչև ռազմական գործիչ՝ ներառյալ Սփյուռքը) ոչ միայն խոսքով, այլ նաև վարքով արտահայտի իր դիրքորոշումը ստեղծված բարդագույն իրավիճակում՝ կանգնելով ոսկեպարցու կողքին, միևնույն ժամանակ տեղային պայքարը դարձնելով համազգային։

Արցախի դավադիր կորստից հետո, կազմաքանդելով նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային (հոգևոր և ֆիզիկական) համակարգը, ներկայիս վարչակազմը Բաքվի միակողմանի պահանջով պատրաստվում է հանձնել նաև Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, որով անդառնալի հարված կհասցվի ՀՀ պետականությանը:

Ոսկեպարին, Կիրանցին, Բաղանիսին, Բերքաբերին ու ՀՀ մյուս սահմանային բնակավայրերին սպառնացող վտանգը համազգային և համապետական մարտահրավեր է, որը վերաբերում է ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիներին, այնպես էլ ողջ հայությանը, քանի որ այստեղ վճռվելու է Հայոց պետականության հարցը:

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մի խումբ քաղաքացիներ մեկնել ենք ՈՍԿԵՊԱՐ, գյուղի բնակիչների կողքին կանգնելու, միասին պայքարը դարձնելու համազգային և իր հաղթական ավարտին հասցնելու նպատակով:

Վերոնշյալ նպատակներից ելնելով, ինչպես նաև միասնական ճակատ ձևավորելու և բոլոր աշխատանքները (այդ թվում միասնական տեղեկատվական կենտրոն) համակարգելու նպատակներով գյուղի բնակիչների հետ համատեղ ձևավորել ենք «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբը:

Շտաբի գործունեությանը կարող եք հետևել մեր նոր ֆեյսբուքյան էջով https://www.facebook.com/profile.php?id=61557749439808...

Տելեգրամյան ալիքով https://t.me/+6mPnDzuBSkc0NjRi

Մեզ հետ ուղիղ կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարներով +374 99338811, +374 93 340656:

Տավուշի մարզ «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին