f

Անկախ

Բոլորը մեկնել են ռազմաճակատ, բայց ոչ Տավուշ. Tovgeneral


«Товарищ генерал» տելեգրամյան ալիքը գրում է.

- Հիմա ի՞նչ են լինելու Տավուշի գյուղերը, դատապարտված են կորստյա՞ն: Ո՞վ է բարիկադներ կառուցում, ո՞վ է մարմնով ծածկել թշնամու հրակնատը:

Ոսկեպարի համայնքը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին: Այն վարչապետին, որը թշնամուն հանձնեց Հայոց աշխարհի սիրտը՝ Արցախը, միամիտ գյուղացիները բացատրում են, որ հայերն ապրում են այդ գյուղում IV դարից ի վեր: Թեկուզ Նոյի ժամանակներից, Փաշինյանի համար մեկ է: Նա տնջրի ծառը, որը ավելի քան 2000 տարեկան է, նվիրեց Ալիևին:

Այնուհետև Ոսկեպարի բնակիչները վստահեցնում են, որ պատրաստ են «ամեն գնով պաշտպանել իրենց կյանքի և ազատ տեղաշարժի իրավունքը, լինել մեր բանակի կողքին և նրա շարքերում»: Կեցցեն նրանք, միայն թե հայկական բանակն արդեն բնավ էլ այն չէ, ինչ նույնիսկ 10 տարի առաջ էր: Սա բանակ է, որը հետ-հետ է քաշվում, բանակ, որը կամազուրկ դիրքեր ու տարածքներ է հանձնում դավաճան հրամանատարների հրամանով: Ցավոք, այս դեպքում էլ տվյալ բանակի ներկայությունը գյուղի կողքին (հավասարապես և տավուշցիների ներկայությունը բանակի կողքին) երաշխիք չէ, որ գյուղի համար պայքար կլինի: Բազմաթիվ օրինակները ուրիշ բան են վկայում. հողերը կհանձնվեն առանց մարտի, իսկ հետո դրա համար կմեղադրեն ռուսներին կամ ուրիշ մեկին:

Մի խոսքով, համայնքին ոչինչ չի սովորեցրել Արցախի ողբերգությունը: Այնտեղ էլ էին, չէ՞, համայն ժողովորդով հանրահավաք անում և երդվում պաշտպանել Հայրենիքը:

Ուրի՞շ ինչ: Խորհրդարանական ընդդիմությունն էլ փորձում է գրոհել կապիտուլյանտների վրա և ապացուցել, որ Փաշինյանը որոշ գյուղեր ադրբեջանական համարել-չմահարելու որևէ հիմք չունի, քանզի սահմանները զատված չեն, իսկ խորհրդային քարտեզները կարելի է և պետք է մեկնաբանել Հայաստանի օգտին: Վերջապես, յուրաքանչյուր որոշում, որ կապված է երկրի տարածքների հետ, իշխանությունը պարտավոր է դնել  հանրաքվեի:

Գերազանց է, որ այդ փաստարկները հնչում են ԶԼՄ-ներում: Հատուկ շնորհակալություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որը պայքարում է Տավուշի համար առյուծի պես (առաջ ո՞վ կասեր, թե հայերը կռվելու են հայերի դեմ հայկական գյուղերի համար): Սակա՜յն: Ակնհայտ է, որ խորհրդարանական կռվարարները Փաշինյանին չեն խանգարի գյուղերը հանձնել,  հարյուրմեկերորդ անգամ խախտել օրենքը և թքել ընտրողների կարծիքի վրա: Է հետո՞: Ինչպես միշտ, ընդդիմությունը ոչինչ չգիտի «հետո»-ի մասին:

Մաքուր արցախյան համախտանիշ: Բոլորը վազվզում են շրջանագծով, եռացող ջուր են միզում, իսկ Փաշինյանն իր սև գործն է անում:

Ոչ ոք զանգվածաբար չգնաց գրոհելու Լաչինի մաքսային պահակակետի վրա և ճեղքելու դեպի Արցախ: Ոչ ոք չի գնում զանգվածաբար պաշտպանելու Տավուշը («Մարտական եղբայրության» ծաղրածուները հաշիվ չեն, նրանց սարքած տեսարանը հենց նրա համար էր, որ ոչ ոք չգնար): Եվ նույնիսկ ոչ ոք դուրս չի գալիս ասելու նիկոլին՝ «հերիք է վաճառես Հայաստանը», ավելի շուտ կգնան բողոքի ցույցի ծառերը կտրելու դեմ:  

Ձեզ իսկապե՞ս դեռ հուզում է Տավուշի գյուղերի ճակատագիրը: Դե ուրեմն երևի նամակ գրեք Փաշինյանին: Սպորտլոտոյին էլ:

Աղբյուրը 

 

Հայաստան Տավուշիր մարզ Ոսկեպար գյուղ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին