f

Անկախ

Հորդորում ենք ՀՔԾ գործունեության մասին սիրողական մակարդակի իրավական վերլուծություններ չանել. ՀՔԾ-ի հայտարարությունը


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով քրեական հետապնդման մարմին եւ քրեական դատավարության օրենսդրության համաձայն` հանդես գալով մեղադրանքի կողմում, իրավասու է քրեական գործով տեղեկատվություն տրամադրել այն ծավալով, որ չափով որ անհրաժեշտ է համարում այս կամ այն քրեական գործի շրջանակներում` ելնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունից եւ կարեւորելով հասարակության կողմից օբյեկտիվ եւ անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, հայտարարություն է տարածել ՀՔԾ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ընթացքում եթեր հեռարձակված` «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ` նշելով, որ «կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն  առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը» եւ «արձանագրելով», որ նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է։

Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով քրեական հետապնդման մարմին եւ քրեական դատավարության օրենսդրության համաձայն` հանդես գալով մեղադրանքի կողմում, իրավասու է քրեական գործով տեղեկատվություն տրամադրել այն ծավալով, որ չափով որ անհրաժեշտ է համարում այս կամ այն քրեական գործի շրջանակներում` ելնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունից եւ կարեւորելով հասարակության կողմից օբյեկտիվ եւ անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նման դիրքորոշումը բարձրաձայնելը որեւէ կերպ չի կարող դիտվել որպես անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում:

Նշենք նաեւ, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի` նախնական քննության տվյալները ենթական են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչը տվյալ դեպքում առկա է:

Այսինքն` նախաքննական մարմնի կողմից լրատվամիջոցին ներկայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորված փաստերի մասին վարույթն իրականացնող մարմնի հետեւությունները, որոնց հիման վրա արդեն իսկ անձին մեղադրանք է առաջադրվել:

Վերոգրյալը հաշվի առնելով եւ արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությանը գնահատական տալը գտնվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի իրավասություններից դուրս, հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործերի եւ, առհասարակ, ՀՔԾ գործունեության մասին սիրողական մակարդակի իրավական վերլուծություններ անելուց»:

ՀՔԾ հայտարարություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին