f

Անկախ

ԱՄՆ-ն հարձակումից երկու շաբաթ առաջ զգուշացրել է Ռուսաստանին հենց «Կրոկուսում» ահաբեկչության մասին. WP


«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից երկու շաբաթ առաջ՝ մարտի 6-ին, ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին, որ հենց այդ հարթակը կարող է դառնալ գրոհի պոտենցիալ թիրախ, գրել է The Washington Post-ը՝ հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ծանոթ են քննարկվող հարցին։

Պարբերականը նշել է, որ «կոնկրետության բարձր մակարդակը» ընդգծում է, որ Վաշինգտոնը վստահ է, որ ահաբեկչությունը պատրաստում է «Իսլամական պետությունը»։ Սա հակասում է Մոսկվայի այն հավաստիացումներին, որ ԱՄՆ նախազգուշացումները խիստ ընդհանուր էին, եւ «բարձրացնում է այն հարցը, թե ինչու ՌԴ իշխանությունները ավելի ընդարձակ միջոցառումներ չեն ձեռնարկել» մարդկանց պաշտպանելու համար, գրել է թերթը։

Վաշինգտոնը մշտապես տեղեկություն է տրամադրում հնարավոր ահաբեկչությունների մասին այլ երկրների։ Մոսկվայում ահաբեկչության պատրաստման մասին տեղեկությունը նշել է Ռուսաստանում ամերիկացիների համար պոտենցիալ վտանգի մասին։

Ինչպես գրել է WP-ն, եղել են նշաններ, որ Ռուսաստանի իշխանությունները համենայն դեպս սկզբում լուրջ են վերաբերվել նախազգուշացմանը։ Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ ԱՄՆ հաղորդումը ներառել է այդ թվում տեղեկություն սինագոգում ահաբեկչության պատրաստման մասին։ Հաջորդ օրը ԱԴԾ-ն նշել է, որ կանխել է ԻՊ հարձակումը Մոսկվայի սինագոգի վրա։

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել լրագրողների հարցերին։

Մարտի 7-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել է, որ «ծայրահեղականները նախատեսում են առաջիկայում գրոհել մարդկանց խոշոր կուտակումների վայրերը Մոսկվայում, ներառյալ համերգասրահները»։ Ահաբեկչությունից երեք օր առաջ՝ մարտի 19-ին, Վլադիմիր Պուտինը արեւմտյան իշխանությունների «սադրիչ հայտարարություններն» անվանել է «բացահայտ շանտաժ» եւ հասարակությանն ապակայունացնելու մտադրություն։

Ահաբեկչությունից մի քանի օր հետո ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խոստովանել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները Մոսկվային նախազգուշացրել են հարձակման պատրաստման մասին, բայց այդ տեղեկությունը կրել է ընդհանուր բնույթ։ Այս մասին ապրիլի 2-ին հայտարարել է նաեւ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Ահաբեկչության պատասխանատվությունը անմիջապես ստանձնել է ԻՊ «Վիլայաթ Խորասան» աֆղանական խմբավորումը։  Բայց Ռուսաստանի իշխանությունները ահաբեկչության մեջ «ուկրաինական հետք» են տեսել։

Աշխարհում Ռուսաստան ահաբեկչություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին