f

Անկախ

Քոչարյանը 2 ամսից ավելի է՝ Եվրոպայում է․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են հերքել, թե իրենց առաջնորդը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, որ կառավարում է ներթիմային պրոցեսները, սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանը ձեռքերը լվացել է քաղաքականությունից եւ նախընտրել փափուկ կյանքը՝ Հայաստանի հոգսաշատ առօրյայից հեռու, եւ իր «Հայաստան» դաշինքում շաբաթներով, անգամ ամիսներով երեսը չեն տեսնում։

Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը տեւական ժամանակ է՝ Եվրոպայում է, ըստ ամենայնի` Գերմանիայում, որտեղից էլ շնորհավորական ուղերձ էր հղել կանանց` Մարտի 8-ի, եւ Վլադիմիր Պուտինին` ընտրվելու կապակցությամբ: Մեր տեղեկություններով, նա մեկնել է հունվարի վերջին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հարցրինք՝ ե՞րբ են վերջին անգամ իրենց առաջնորդի հետ հանդիպել եւ ի՞նչ են քննարկել: «Վերջին անգամ ֆրակցիայի արտագնա նիստ է եղել, որի վերաբերյալ կա հրապարակային ինֆորմացիա»,- նշեց նա: Իսկ ե՞րբ է տեղի ունեցել այդ արտագնա նիստը։ Պատասխանեց՝ անցած տարվա դեկտեմբերին։ Փորձեցինք հաղորդագրությունը գտնել, սակայն արտագնա նիստի վերաբերյալ ինֆորմացիա չգտանք: Խամոյանին հարցրինք նաեւ` ճի՞շտ է, որ պարոն Քոչարյանն արտերկրում է։ «Դատարանում նախագահի փաստաբանական թիմի վերջին միջնորդությունը վերաբերում էր երկրից բացակայելու արգելքը վերացնելուն։ Այլ մեկնաբանություններ անել չեմ կարող»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 04․ 24 թ համարում։

Ռոբերտ Քոչարյան Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին