f

Անկախ

Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարանդ​ի կառավարությունը


Բոլորս էլ գիտենք, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի Արցախի կորստից, ինչ արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին իր անկարողության պատճառով։

Կարող ենք մեջբերել Փաշինյանի բազմաթիվ սխալ գործողություններ և իրարամերժ հայտարարություններ: 2020 թվականի պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում իր լիակատար ձախողումից հետո, Փաշինյանը հիմա փորձում է այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով Արցախի անունը ժողովրդի հիշողությունից:

Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել արցախահայերի՝ իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանության համար: Նա նաև նախապատրաստություններ չի տեսել Արցախից ավելի քան 100 հազար փախստականների տեղավորման համար, չնայած գիտեր, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի հայերը վերջին հաշվով փախչելու են Հայաստան:

Իմանալով, որ ապագա ընտրություններում Արցախի հայերը իրենց ձայնը չեն տա իր կուսակցության օգտին, Փաշինյանը, իրավիճակը վատթարացնելով, հայտարարեց, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ ունեցել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր, որոնք ճանաչվել են ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա պետությունների կողմից՝ արտասահման իրենց ուղևորությունների ժամանակ: Ցավոք, հազարավոր արցախցիներ Հայաստանից մեկնել են Ռուսաստան՝ ապաստան և աշխատանք գտնելու համար, որպեսզի կարողանան կերակրել իրենց ընտանիքները:

Բացի այդ, Փաշինյանը հրաժարվում է հանդիպել Արցախի որևէ պաշտոնյայի հետ և դեմ է, որ արցախցիները բողոքի ցույցեր անցկացնեն Երևանում՝ բողոքելով Հայաստանում իրենց ծանր վիճակից:

Ահա Փաշինյանի հակաարցախյան գործողությունների վերջին օրինակը: Անցյալ շաբաթ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց ֆրանսիական Le Figaro թերթին, որտեղ նա ասաց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած Ադրբեջանի կողմից բռնագրավմանը: Նա նաև հայտարարեց, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն Երևանում, որտեղ գտնվում են նրա գրասենյակները:

Շահրամանյանի խոսքերը զայրացրել էին Փաշինյանին, որն անմիջապես պատասխանեց և սպառնաց, որ օրինական գործողություններ կձեռնարկվեն բոլոր նրանց դեմ, որոնք խոսում են Արցախի վտարանդի կառավարության մասին: Առանց որևէ փաստարկի, Փաշինյանը մեղադրեց Արցախի ղեկավարներին՝ Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։ Չհասկանալով «վտարանդի կառավարություն» եզրույթի իմաստը, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կա միայն մեկ կառավարություն և չի կարող լինել երկրորդ կառավարություն, չնայած ոչ ոք չէր խոսում երկրորդ կառավարության ստեղծման մասին: Եթե Փաշինյանն ունենար որևէ փորձառու խորհրդական, ապա նրան կտեղեկացներ, որ շատ երկրներում գոյություն ունեն տասնյակ «վտարանդի կառավարություններ», որոնք ամենուրեք ընդունված են միջազգային իրավունքի համաձայն:

Իրականում, Հայաստանում միակ մարդը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, հենց ինքը՝ Փաշինյանն է: Նա ոչ միայն չի պաշտպանել արցախահայերի իրավունքները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, այլև թույլ է տվել Ադրբեջանի զինված ուժերին հատել Հայաստանի սահմանները 2021 և 2022 թվականներին: Բացի այդ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի չորս հայկական գյուղերը, Փաշինյանը զգուշացրեց այդ գյուղերի բնակիչներին, որ հակառակ դեպքում Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի:

Շահրամանյանին ուղղված իր կոշտ պատասխանում Փաշինյանը սպառնաց նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի «արտաքին ուժերը չօգտագործեն որոշակի շրջանակների [Արցախի]՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար»։ Ցավալի է, որ Փաշինյանը կեղծ մեղադրանք է ներկայացնում արցախահայությանը՝ օտարերկրացիների կողմից շահարկվելու մեջ։

Փաշինյանի իրական խնդիրը ոչ թե Արցախի վտարանդի իշխանությունն է, այլ այն փաստը, որ արցախահայությունը քայլեր է ձեռնարկում Արցախի հիշատակը վառ պահելու համար, ինչը նրա համար խիստ խայտառակիչ է, քանի որ ինքն է հանձնողը։ Մենք կորցրեցինք Արցախը թշնամուն, բայց չպետք է այն ջնջենք մեր հիշողությունից։ Մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել Արցախը, այլև Արցախ վերադառնալու երազանքը փոխանցել հաջորդ սերնդին: Սա շատ կարևոր է, քանի որ եթե ապագա սերունդները չիմանան, որ Արցախը հայկական հող է, երբ հնարավորություն ընձեռվի այն ազատագրելու համար, նրանք չեն օգտվի դրանից, դրանով ընդմիշտ կորցնելով Արցախը ոչ թե թշնամու արածի, այլ մեր իսկ անգործության պատճառով։

Միևնույն ժամանակ, մեզ մնում է միայն ափսոսալ, որ Հայաստանի վարչապետը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, կատարում է Ալիևի հրամանը՝ փորձելով խեղդել նույնիսկ Արցախի մասին հիշողությունն ու երազանքը։ Ավելին, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը, գործելով ըստ իր սպառնալիքների, հրամայի ձերբակալել Արցախի ղեկավարներին Հայաստանում, այդպիսով միանալով Բաքվին՝ Արցախի ղեկավարներին գերության մեջ պահելու հարցում։

Օրեցօր Փաշինյանն ավելի է սատկացնում իր հակահայկական գործողությունները։ Մինչև ե՞րբ պիտի լռեն հայերը Հայաստանում և Սփյուռքում նման ինքնակործան  գործողությունների դիմաց։ Ե՞րբ է հայ ժողովուրդն արթնանալու իր նիրհից, ասելու «բավակա՛ն է» և գտնելու նոր ձեռնհաս ղեկավար, որը երկիրը  դուրս կբերի այս ճահճից։ Հակառակ Փաշինյանի պնդմանը՝ Արցախի հարցը փակված չէ։ Հայերը չպետք է շարունակեն ձեռքերը ծալած նստել և հետևել, թե ինչպես է Հայաստանն աստիճանաբար անհետանում մեկ մարդու չարագործությունների պատճառով...

Վերջապես, ամոթալի կլինի, եթե  Փաշինյանը ստիպի Շահրամանյանին և Արցախի մյուս պաշտոնյաներին լքել Հայաստանը և իրենց վտարանդի կառավարությունը տեղափոխել օտար երկիր։

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Նիկոլ Փաշինյան Արցախի վտարանդ​ի կառավարություն Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին